Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց մի որոշում, որով նախատեսվում է չեղյալ համարել Կուտակայինմ կենսաթոշքակների մասին օրենքի 76 -րդ հոդվածի գործողությունը, որը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու համար հաշվարկվող տույժերին ու տուգանքներին: Համապատասխան նախագիծը համարվեց անհետաձգելի. այն ԱԺ կներկայացվի մայիսի քառորյաի ժամանակ:
Նախագծով միաժամանակ առաջարկված է ապրիլ և մայիս ամիսներին չվճարված պարտադիր վճարների մասով տույժերն ու տուգանքները վերացնել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը քննարկումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ և ուղերձով է հանդես եկել, որը այսօր տեղադրվել է կառավարության կայքում այս փոփոխության վերաբերյալ:










































