Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) ՍՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինի դիմանկարով փոստային նամականիշներ են թողարկել, հաղորդվում է «Դոնբասի փոստեր» կայքում:
Առաջնորդի պատկերով նամականիշը թողարկվել է «Մեծ մարդիկ» շարքի շրջանակում, իսկ թողարկման ամսաթիվը համընկնում է սովետական առաջնորդի ծննդյան օրվա հետ: Բացի այդ, «Դոնբասի փոստեր»-ը թողարկել է թեմատիկ ծրար և Ստալինի դիմանկարով փոստային կնիք է ստեղծել:
16 հազար տպաքանակով թողարկված ապրանքանիշի անվանական արժեքը կազմել է 39 ռուբլի: