Դեկտեմբերի 18-ի ուշ գիշերին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ Volkswagen Vento ավտոմեքենայի վարորդը դեռևս չպարզված հանգամանքներում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը՝ Վանաձորի բնակիչ 32-ամյա Լուսինե Ս.-ն, ուղևորներ՝ 30-ամյա Ալբերտ Ս.-ն, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և 32-ամյա Կարապետ Բ.-ն, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հիվանադանոցից SHANTNEWS-ի թղթակցին հայտնել են, որ տուժածներից 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ, վերջիններիս մոտ ախտորոշվել են սալջարդեր ու այլ վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին և ծանր։ Դեպքով զբաղվում է ոստիկանության Ախուրյանի բաժինը, պատահարի հանգամանքները ճշտվում են։