Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներին արգելել Է այցելել Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ), որը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 21-ից 24-ը Դավոսում՝ նկատի առնելով ընտրողների շրջանում կուսակցության դիրքերն ամրապնդելու ցանկությունը:
Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է The Guardian թերթը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ, 10-ում վարչապետի դիվանատան աղբյուրներ:
Ջոնսոնն ինքը նույնպես հրաժարվել Է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելուց: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկություն Է հայտնել «կենտրոնանալու բրիտանացի ժողովրդի առաջնահերթությունների վրա»:
«Հիմնական ուշադրությունը կնվիրվի մինչեւ հունվարի 31-ը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորության ապահովմանը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի իրադրությանը,- հավելել Է թերթի զրուցակիցը:- Մենք (բրիտանացի ժողովրդին) դա ենք խոստացել, այլ ոչ թե ուղեւորություն Դավոս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: