Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով թուրքական վարչակազմի ներկայացուցիչներին:
«Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների իրավիճակը և տարածաշրջանային օրակարգի խնդիրները, ներառյալ իրավիճակը Լիբիայում և Սիրիայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Երկու նախագահների զրույցը տեղի է ունեցել այս շաբաթ երկրորդ անգամ, նախորդ անգամ նրանք խոսել են դեկտեմբերի 11-ին։