The Financial Times թերթը հայտնում է, որ ամերիկյան մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մտադիր չեն հետևել ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջներին՝ դադարեցնելու աշխատանքը չինական որոշ ընկերությունների, մասնավորապես՝ Huawei-ի հետ:
Հրապարակման աղբյուրի համաձայն՝ Պետդեպարտամենտը պահանջել է, որ ԱՄՆ հեռահաղորդակցման օպերատորները և չիպերի արտադրողները ստորագրեն սկզբունքների փաստաթուղթ, որը փաստացի ուղղված է Huawei-ի, ինչպես նաև Չինաստանի այլ ընկերությունների հետ համագործակցությունն արգելելուն։
Մասնավորապես, ամերիկյան ընկերությունները պետք է հրաժարվեն այն ապրանքներից, որոնք խախտում են չինացի արտադրողների պատժամիջոցները: Financial Times-ի աղբյուրը վստահ է, որ այդ քայլերը ուղղված են Huawei-ին: