Թուրքիայի իշխանությունները 260 մարդու կալանքի օրդեր են տվել՝ հակաիշխանական պուտչի կազմակերպիչների հետ կապ ունենալու կասկածանքով: Անկարայում արդեն 171 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հայտնի է, որ յոր օրդեր է տրվել արտերկրում գտնվող կասկածյալների ձերբակալության համար: Ձերբակալություններն իրականացվում են «ահաբեկչական Ֆեթուլլահիստական կազմակերպության» (FETO) դեմ հատուկ գործողության շրջանակում, որը, ըստ Թուրքիայի կառավարության, կապված է 2016-ի հեղաշրջման փորձի հետ:
Ձերբակալվածները իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել են ByLock հավելվածից օգտվելու փաստով, որը թույլ է տալիս ապակոդավորել նամակագրությունը: Ըստ իշխանությունների, հավելվածի օգնությամբ հեղաշրջման կազմակերպիչները համակարգել են իրենց գործողությունները երեք տարի առաջ: Ըստ Anadolu-ի՝ ուժայիններին հրամայվել է խուսափել կոշտ կալանավորումներից. այժմ պարզում են, արդյո՞ք բերման ենթարկվածները հավելվածում նշված համարների տերերն են: