Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ամիսներ առաջ քրեական գործեր են հարուցել, բայց դեռ «սայլը տեղից չի շարժվել»

Հետհեղափոխական Հայաստանում հարուցված մի շարք աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ, եթե լրագրողները հարց են ուղղում իրավապահ մարմիններին, որպես կանոն, ստանում են հետևյալ պատասխանը՝ նախաքննությունը շարունակվում է։ Եվ մինչ նախաքննությունը շարունակվում է, հասարակության մեջ էլ հասունանում են հնարավոր սաբոտաժի, ոչ պրոֆեսիոնալիզմի, հարուցված քրեական գործերի անորոշ ճակատագրի հետ կապված տագնապներն ու մտահոգությունները։

Կառավարության վերջին նիստում այդ մտահոգությունները հայտնեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»։

Այս առիթով արժե հիշել միայն, թե ամիսներ առաջ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քանի քրեական գործ հարուցվեց, և ինչ փուլում են դրանք։

Սեպտեմբերի 28-ին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին առաջադրվեց մեղադրանք։

Ըստ Հատուկ քննչական ծառայության, 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը։

ՀՔԾ-ն տեղեկացրել էր նաև, որ նախկին քաղաքապետի որոշմամբ, զբոսայգու տարածքի վերաճշտման արդյունքում նոր հատակագծում առանց հիմքի և ապօրինի կերպով դուրս է մնացել այգու տարածքից, մեկ այլ որոշմամբ էլ հողատարածքը կադաստրային արժեքով՝ 164 միլիոն 760 հազար դրամով վաճառվել է «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊ ընկերությանը, այսինքն՝ այս ընկերությունը մեկ քառակուսի մետրի համար վճարել է ընդամենը 16 հազար 476 դրամ։ Այս ընկերությունն էլ, իր հերթին, տարածքի գրավադրմամբ Հայաստանում գործող բանկերից մեկից ստացել է 2,8 միլիոն դոլար վարկ։ Սա էլ ամենը չէ, հետագայում պայմանագրում կատարված փոփոխություններով գումարի չափն ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ դրամի, ինչը 70 անգամ ավելի է, քան ընկերությունը վճարել է այդ տարածքի համար։

10 հազար քառակուսի մետր հողատարածքում այժմ գործում է «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը, որի ղեկավարն Արտաշես Ավետիսյանն է՝ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին։

Նրան են պատկանում նաև Հյուսիսային պողոտայում և Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցները։ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես»-ն արդեն տևական ժամանակ է՝ չի գործում, այն որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը։

Ըստ ՀՔԾ-ի, առկա են Զախարյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Դեռ նախաքննության փուլում է գործը, նոր մեղադրյալ կամ կասկածյալ չկա»,- ասաց Մարինա Օհանջանյանը։

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի առաջադրած մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Դեկտեմբերի 4-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնի է, որ նա աշխատում է Մոսկվայում, և մամուլին տված հարցազրույցներում հայտնել էր՝ ժամանակին քննիչին հայտնել է, որ դասընթաց է վարում, կվերադառնա այն ավարտելուց հետո։

Մարտի 1-֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հայտնի է, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ-ն վերջին մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան։ Նախորդ երկու միջնորդությունների վերաբերյալ առկա են դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, համաձայն որոնց՝ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժվել են։ Դատարանում ընթանում է Վահագն Հարությունյանին կալանավորելու երրորդ միջնորդության քննությունը։

Հայտնի է, որ Վահագն Հարությունյանը գտնվում է ՌԴ-ում, իսկ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ասել է, որ բացառված է, որ իր պաշտպանյալը չվերադառնա Հայաստան։ Մինչդեռ Վահագն Հարությունյանը մամուլում տեղեկացրել էր, որ ինքը բուժումներն է շարունակում Մոսկվայում։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ է սեպտեմբերի 25-ին Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

«Նախաքննությունն ընթանում է»,- արձագանքեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։

Առայժմ նորություն չկա նաև գործարար Սամվել Մայրապետյանի գործով, որին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրեց մեկնել Հայաստանից և բուժվել Գերմանիայում։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում