Հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,596,048 ԱՄՆ դոլար 367.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,229,580 ԱՄՆ դոլար 368.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,410,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 368.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 367.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հաղորդագրության համաձայն, հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 21.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 25.9 մլն ԱՄՆ դոլար:











































