հուՀնվարի 11-ին Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճարում տեղի կունենա Պոլսո նորընտիր պատրրիարք Սահակ Մաշալյանի գահակալությունը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքության պաշտոնական կայքը։
Հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, նորընտիր պատրիարքի կարգավիճակում Սահակ Մաշալյանի անդրանիկ պատարագը կմատուցվի Ս. Աստվածածին Աթոռանիստ Մայր Տաճարում։
Հիշեցնենք, որ պատրիարքի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 11-ին։