Ռուսաստանի ռազմածովային նավատորմը և Սիրիայի ռազմածովային ուժերը համատեղ զինավարժանքներ են սկսել Միջերկրական ծովում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Տարտուս նավահանգստում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազավորման կետում:
Զորավարժություններում գործի կդրվեն ռուսական նավեր, ինքնաթիռներ «Հմեյմիմ» ավիաբազայից, հրթիռակիր կատերներ և Սիրիայի ռազմածովային ուժերի ականորս նավեր: Ինչպես հայտնել Է զինավարժանքների ղեկավար դերծովակալ Ալեքսանդր Յուլդաշևը, վարժանքները միտված են Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերի միջև փոխգործակցության ընդլայնմանը՝ ապօրինի զինված կազմավորումների, միջազգային ահաբեկչության դեմ հաջող պայքարին և երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: