Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը պլանավորում Է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը: Դեկտեմբերի 16-ի երեկոյան այդ մասին ITV հեռուստաալիքի եթերում հայտնել Է վերջինիս քաղաքական մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Նրա տեղեկատվությամբ՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են Brexit-ի մասին օրինագծում, որը դեկտեմբերի 20-ին կքննարկի Համայնքների պալատի նոր կազմը: Ուղղումները ենթադրում են, որ անցումային շրջանը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվի՝ անկախ Եվրամիության հետ առևտրական բանակցությունների արդյունքներից:
Մեկնաբանը կարծում Է, որ այդ քայլը պետք Է վարչապետին թույլ տա արագացնել Եվրամիության հետ բանակցությունները Brexit-ի գործարքի շուրջը, քանի որ եվրոպացիներին պարզորոշ ցույց կտա Brexit գործարքի այլընտրանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: