Ներկայացուցիչների պալատի դատական գործերի հանձնաժողովը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, երկուշաբթի հրապարակել է ամբողջական զեկույցը, որի հիմքի վրա նախատեսվում է իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
658 էջանոց փաստաթուղթը բաղկացած է չորս մասից, որոնք ներկայացնում են հանձնաժողովի աշխատանքը, իմպիչմենտի իրավական հիմքերը և Թրամփի դեմ իշխանության չարաշահման վերաբերյալ մեղադրանքների փաստացի հիմքերը։
«Կոմիտեն իմպիչմենտի հարցումը փոխանցում է Ներկայացուցիչների պալատին: Նախագահ Թրամփը իր գործողություններով դավաճանել է իր պաշտոնը: Նրա ծանր հանցագործությունները և չարաշահումները խախտում են սահմանադրությունը: Նրա պահվածքը շարունակում է վտանգել մեր ազգային անվտանգությունն ու արդար ընտրությունները, ուստի Ներկայացուցիչների պալատը պետք է գործի շտապ կարգով»,- ասվում է զեկույցում: