ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է ԵՄ-ի երկրների էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են նաև գազի արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք նույնպես ակտուալ են ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ռուսաստանի բնական գազի տարանցման հեռանկարների համատեքստում և «Nord Stream-2» նախագծի իրականացումը», – ասվում է հայտարարության մեջ: