Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի վերաբերյալ երկրի ներքին գործերի նախարարի Մարտ Հելմեի խոսքերի համար: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի դիվանատունը՝ տեղեկացնում է TASS-ը։
«Նախագահները դեկտեմբերի 16-ին հեռախոսազրույց են անցկացրել էստոնական կողմի նախաձեռնությամբ: Կալյուլայդը ներողություն է խնդրել Հելմեի հարցազրույցի կապակցությամբ, որը նա տվել է դեկտեմբերի 15-ին: Ֆինլանդիայի նախագահը, նրա խնդրանքով, ներողությունը փոխանցել է Սաննա Մարինին և կառավարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ: