Tuesday, 16 04 2024
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը

Մարդիկ շատ լավ հիշում են, թե Լազարևյան ակումբում ելույթ ունեցողներն ինչ անպարկեշտ ձևով էին բնութագրում ՀՀ նոր իշխանություններին

Երևանում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Լազարևյան ակումբի հերթական նիստը, որն այս անգամ նվիրված էր ԶԼՄ-ներում Հայաստանի ու Ռուսաստանի վերաբերյալ տեղեկատվությանը, թե ինչպես են ներկայացվում այդ երկրները։

Թեման բավականին ակտուալ է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ռուսական պետական և ոչ պետական առաջատար ԶԼՄ-ներում չի դադարում հակահայկական, նաև Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված քարոզչությունը։ Իսկ ահա հայկական հատուկենտ լրատվամիջոցներում է հնարավոր գտնել հայ-ռուսական հարաբերություններին առնչվող խնդիրների լուսաբանում։

Ակումբի նիստին ելույթ է ունեցել ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանում բնակվող հայերը, Հայաստանում էլ, նրա խոսքերով ասած, «համապատասխան մարդիկ» չունենան որևէ կողմնորոշման անհրաժեշտություն:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում կան բավականին շատ թվով լրատվամիջոցներ, որոնք հանդես են գալիս Հայաստանի նոր իշխանությունների դեմ և շատ դեպքերում անհիմն քննադատում են արտաքին քաղաքականությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացնում որպես ճգնաժամ ապրող: «Բնականաբար, դա համապատասխան արձագանք է թողնում նաև հասարակության մեջ։ Հասարակության այն հատվածը, որը վստահում է տվյալ լրատվամիջոցներին, որոշակի խուճապի մեջ է հայտնվում, որ մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ լուրջ խնդիրներ ունենք։ Կան լրատվամիջոցներ, որոնք, պայմանականորեն ասած, արևմտամետ են, և նույնիսկ այն խնդիրները, որոնք առաջանում են հայ-ռուսական հարաբերություններում, ընկալում են դրականորեն՝ առ այն, որ առաջացած խնդիրները նպաստում են Հայաստանի և Արևմուտքի մերձեցմանը։ Կա նաև լրատվամիջոցների երրորդ խումբը, որոնք փորձում են լոյալ լինել ներկա իշխանություններին, և իրենց հիմնական ուղերձը հասարակությանը այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները միայն զարգանում են, և որևէ խնդիր չկա, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ շատ լավ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանն ընդգծեց. «Այս երեք տեսակին էլ պետք է որոշակի վերապահումներով մոտենալ և գտնել ոսկե միջինը, որովհետև իրավիճակը բավականին փոփոխվող ու բարդ է, և իրոք եղել են փուլեր, երբ հայ-ռուսական հարաբերություններում կային խնդիրներ, ու անհրաժեշտ էր պարզապես համարժեք գնահատական տալ, համապատասխան փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքականության մեջ։ Եղել են փուլեր, երբ հակառակը՝ Հայաստանը, փորձելով բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, գնում էր անընդունելի զիջումների, և ըստ իս՝ օբյեկտիվ պատկեր ունենալու համար դա պետք էր արտացոլել, բայց փաստորեն մենք տեսնում էինք բավականին հակասական տեղեկատվական հոսքեր։ Եվ վերջապես շատ կարևոր էր, որ հայկական լրատվամիջոցների հիմնական մասը արձագանքեր ռուսական քարոզչական տարբեր փորձերին, բայց մենք շատ դեպքերում հակառակ պատկերն էինք տեսնում։ Մի մասն արհամարհում էր այդ քարոզչական հոսքերը, մյուս մասը նույնիսկ ուժեղացնում նրանց ազդեցությունը՝ կրկնելով նրանց ուղերձները մեր լրատվական դաշտում։ Դա բնականաբար աղավաղում էր ամբողջ պատկերը ու դժվարացնում հասարակության կողմնորոշումները»։

Մեր այն հարցին՝ արդոք հիմա իսկապե՞ս Հայաստանում ապրող ռուսները կամ Ռուսաստանում ապրող հայերը ունեն խնդիր՝ պետական քաղաքականության պատճառով, Նավասարդյանը պատասխանեց. «Նախ՝ Հայաստանում ապրող ռուս ազգի կամ ռուսալեզու քաղաքացիները հատուկ սեգմենտ իրենցից չեն ներկայացնում, բայց մենք ունենք հասարակության մի մաս, որը համարում է, որ Հայաստանը միայն Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի հունով պետք է զարգացնի իր արտաքին քաղաքականությունը։ Նրանք չեն կարծում, որ ինչ-որ մեծ խնդիրներ ունեն, քանի որ լրատվամիջոցների բավականին մեծ մասը պատրաստ է այդօրինակ տեսակետ ներկայացնել ու շրջանառել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում ապրող հայերին, ապա գոնե նրանք, որոնք հանրային ազդեցություն ունեն, հիմնականում վաղուց կատարել են իրենց ընտրությունը, ու նրանց համար առաջնայինը ռուսական պետականության շահերն են, անկախ նրանից՝ դրանք հակասության մե՞ջ մտնում են Հայաստանի շահերի հետ, թե՞ ոչ, նրանք միշտ պաշտպանում են այն, ինչ անում է Ռուսաստանը։ Դրա օրինակներն են բազմաթիվ լրատվական ու քաղաքական հաղորդումները, երբ խոսվում էր ռուսական զենքի՝ Ադրբեջանին վաճառքի մասին։ Դա ամեն կերպ արդարացվում էր, և նույնիսկ կային մարդիկ, որ դա փորձում էին ներկայացնել այնպես, թե դա համապատասխանում է Հայաստանի շահերին։ Նույնը վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնք շատ դեպքերում հակասում են Հայաստանի շահերին։ Խոսքը հատկապես վերջին ամիսների մասին է, երբ Թուրքիան Սիրիայում բավականին սանձարձակ գործողությունների է անցել, և դրանից տուժում է նաև Սիրիայի հայ համայնքը»։

Դա, ըստ Նավասարդանի, չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը. «Բայց դա էլ հայ ծագումով ռուսաստանցի շատ հանրային դեմքեր ներկայացնում էին որպես միակ ճիշտ քաղաքականություն Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ այն, ինչ խոսվում էր Լազարևյան ակումբի նիստերում, որ գոյություն ունի կրկնակի լոյալության խնդիր Ռուսաստանում, այդ խնդիրը միանշանակ լուծված է Ռուսաստանի օգտին, և այդ մարդիկ չունեն կրկնակի լոյալություն, նրանք ունեն լոյալություն միայն Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Դա իրենց ընտրությունն ու իրավունքն է, չպետք է այդ մարդկանց ընկալել որպես Հայաստանի շահերի ներկայացուցիչներ Ռուսաստանում, ինչը շատ դեպքերում արվում է»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք պե՞տք է որևէ վտանգ սպասել Լազարևյան ակումբի գործունեությունից՝ հաշվի առնելով այն գործիչների կողմնորոշումները, որ ընդգրկված են և ելույթ են ունենում այդ ակումբի հարթակից՝ Անդրանիկ Միհրանյան, Արտաշես Գեղամյան, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ կարծում, թե դա որևէ վտանգ կարող է ներկայացնել։ Պարզապես եթե խոսքը իսկապես այդ հարթակը օգտագործելու համար հայ-ռուսական հարաբերությունների բարելավման ու հասարակությունների միջև երկխոսության և փոխըմբռնման մասին է, ապա ցանկալի է մտածել այն մասին, թե ինչպես հեռացնել այդ մարդկանց այդ հարթակից։ Այդ մարդկանց ներկայությունն այդ ակումբում չի նպաստում դրված նպատակների իրականացմանը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այնտեղ այսօր հավաքված են մարդիկ, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ ռուսական քաղաքական վերնախավում կային մտահոգություններ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, ամենաանպարկեշտ ձևով էին բնութագրում Հայաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչներին և ընդհանրապես այն, ինչ կատարվեց Հայաստանում անցած տարվա ապրիլ-մայիսին։ Բնականաբար, հայ հասարակությունը դա մոռանալ չի կարող, և այսօր, երբ կարծես թե կա որոշակի դրական զարգացումներ Ռուսաստանի կողմից նոր իշխանությունների վերաբերմունքի առումով, այդ նույն մարդիկ գալիս և այլ բաներ են խոսում։ Բայց նորից եմ կրկնում՝ մեր հասարակությունը շատ լավ հիշում է և չի կարող վստահել այդ հարթակին որպես հարաբերությունների բարելավմանը ու երկխոսությանը նպաստող գործիքի։ Ուրեմն ես հավատում եմ, որ Լազարևյան ակումբի նախաձեռնողները ունեն դրական նպատակներ, բայց եթե ուզում են այդ նպատակներին հասնել, շատ լուրջ պետք է մտածեն այն մասին, թե ում միջոցով է դա արվում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում