Մխիթար Պապոյանը յոթերորդ դատավորն է, որ այս գործով ինքնաբացարկ է հայտնել։ Ինչքան գիտեմ դատական պրակտիկայի մեջ նման դեպք չի եղել, որ մի գործով այսքան դատավոր ինքնաբացարկ հայտնի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Իրավաբանական համայնքից լսել եմ՝ Մխիթար Պապոյանը լավ վարկանիշ, լավ համբավ ունի և, կարծես թե, այն դատավորներից է, որ պատրաստ չէ սխալ, ապօրինի ինչ-որ որոշում կայացնել զուտ նրա համար, որ հաճոյանա իշխանություններին։ Ինձ թվում է՝ ինքնաբացարկի միջնորդությունն ընդունելով հեշտ ճանապարհ ընտրեց»,-ասաց Լևոն Քոչարյանը։