Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես Ռուբեն Հայրապետյանը «քցեց» իր թեկնածուին. «կլյաուզա» առանց սահմանների…

Ռուբեն Հայրապետյանն իր հայտնի հարցազրույցով ակամայից կանխորոշեց դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների ելքը։ Մասնավորապես, Հայրապետյանն իր առաջ խնդիր էր դրել ամեն գնով սևացնել ընտրություններում գլխավոր ֆավորիտ Արմեն Մելիքբեկյանին և ջուր լցնել իր թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի ջրաղացը։ Հայրապետյանը Մելիքբեկյանին անվանեց ֆուտբոլային չարիք՝ նրան մեղադրելով բանկային քարտի հետ կապված ֆինանսական չարաշահումների մեջ, հնչեցրեց վիրավորական արտահայտություններ, խոսեց նրա պոկված կոշիկի մասին։ Տեղի ունեցածը, բնականաբար, զայրույթի լայն ալիք բարձրացրեց ոչ միայն ֆուտբոլասերների շրջանում։ Ակնհայտ ցինիզմը անմիջապես կոշտ արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Մելիքբեկյանի պատասխանն էլ երկար սպասել չտվեց, ինչից հետո պարզ դարձավ, որ Հայրապետյանը ՀՖՖ-ն զավթելու համար, բացի ճնշումներից և սպառնալիքներից, խարդախություններից, օգտագործում է, այսպես կոչված, «կլյաուզայի» տեխնոլոգիան։ Ֆուտբոլն ատամներով պահելու մոլուցքը Սերժ Սարգսյանի մերձավորին ուղղակի կտրել է մերօրյա իրականությունից։

«Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ֆինանսական չարաշահումների մասին աբսուրդային է, դա միայն որպես հերյուրանք կարող եմ որակել։ Ես ընդհանրապես ոչ մի հավաքական Իսպանիա չեմ տարել։ Եղել է դեպք 2008թ. հունվարին, երբ ես, որպես ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ, գնացել էի Բարսելոնա խաղացանկը քննարկելու, այո, քարտը գողացել են, և ամբողջ վնասը, որը, եթե չեմ սխալվում, կազմում էր մոտ 2100 եվրո, ես վերականգնել եմ։ Այդ մասին կան փաստաթղթեր, ու եթե ՀՖՖ տնօրենը չի տեղեկացրել Ռուբեն Հայրապետյանին, ապա դա լուրջ խնդիր է, իսկ եթե տեղեկացրել է, ու Ռուբեն Հայրապետյանը ստում է, ապա դա այլ հարց է։ Բացի դրանից, Ռուբեն Հայրապետյանի տրամադրած տեղեկատվության անհամապատասխանությունը ակնհայտ է այնքանով, որ, ինչպես նշեցի, դեպքը եղել է 2008թ. հունվարին, մինչդեռ ես իմ դիմումի համաձայն ֆեդերացիայից հեռացել եմ 2008թ. վերջին։ Ես այդ ընթացքում ազգային հավաքականի հետ որպես պատվիրակության անդամ 2008թ. աշնանը մեկնել եմ Բոսնիա և Հերցեգովինա ու Բելգիա։ Բացի այդ, 2011թ. Ռուբեն Հայրապետյանը խնդրել էր ինձ մեկնել Չեխիա՝ Վարդան Մինասյանի հետ խաղացանկը կազմելու համար աջակցելու որպես ֆեդերացիայի նախկին աշխատակից, ես չեմ մերժել, գնացել ու մասնակցել եմ քննարկումներին. բնականաբար դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Ես կզարմանայի, եթե ֆեդերացիայից գումար գողացած մարդուն ևս մեկ անգամ խնդրեին երեք տարի անց մասնակցել քննարկումներին ամենակարևոր հարցով, որը խաղացանկի կազմումն է։ Նշեմ նաև, որ 2012թ. Ռուբեն Հայրապետյանը խնդրել էր ինձ վերադառնալ աշխատանքի ՀՖՖ, որը ես մերժել եմ։ Եթե ֆինանսական չարաշահում թույլ տված անձին այդքան անգամ հրավիրում են մասնակցելու ֆեդերացիայի աշխատանքներին կամ կանչում են հետ, ապա ես այլևս ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Ընդհանուր առմամբ չեմ ուզում անդրադառնալ ՀՖՖ նախկին նախագահի հայտարարություններին, քանի որ այնտեղ ճշմարտության տոկոս գրեթե չկա»,- «Վիվառոնյուզ»-ին տված հարցազրույցում ասել էր Մելիքբեկյանը։

Ու փաստորեն, սկանդալային այս հարցազրույցով Հայրապետյանը ոչ միայն փարատեց այն կասկածները, որ Գրիգորյանն իր թեկնածուն է, այլև իրենց լեզվով ասած՝ «քցեց» նրան։ Ռուբեն Հայրապետյանն ուղղակիորեն նույնացրեց իրեն և Թովմաս Գրիգորյանին՝ հայտարարելով, որ իրենց կոշիկները երբեք չեն պոկվի։ Առ այն, որ ՀՖՖ նախկին նախագահը գովաբանում է մի մարդու, ակամայից փաստում է, որ տվյալ անձինք միևնույն արժեհամակարգի կրողներ են։

Եթե հայացք նետենք դեպի անցյալ, ապա այս պնդումը շատ ավելի ցայտուն կլինի։ Բավական է միայն հիշատակել ֆուտբոլիստներին հայհոյելու և վիրավորելու դեպքերը։ Արձանագրենք ևս մեկ կարևոր իրողություն։ Հայրապետյանն իր հարցազրույցով վերջնականապես միավորեց ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերին։ Հիմա հայկական ֆուտբոլի ճակատագրով մտահոգված մարդիկ ավելի քան երբեք համախմբված են ընդդեմ չարիքի։ Ու եթե նույնիսկ Հայրապետյանի թիմը, գործի դնելով բիրտ ուժը, մախինացիաները, ֆեյք ՀԿ-ները՝ հաղթի ընտրություններում, միևնույն է՝ Նեմեց Ռուբոյի թեկնածուն ՀՖՖ նախագահ չի լինի։ Չի լինի, քանզի դա թույլ չի տա ֆուտբոլային աշխարհը։ Թույլ չեն տա նույնիսկ ֆուտբոլին ոչ այնքան մոտ գտնվող մարդիկ, որոնք անտարբեր չեն տեղի ունեցող արատավոր երևույթների նկատմամբ։

Ցավալի է միայն, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում պայքարը ծավալվել է ոչ թե հստակ ծրագրային և կառուցողական դրույթներով, այլ պայքարն ընթանում է չարիքի դեմ։ Ավելի ստույգ՝ համընդհանուր պայքար է չարիքի դեմ։ Չարիք, որի արմատները սպասվածից ավելի խորն են։ Չարիք, որը բռնաբարել է մեր ֆուտբոլը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում