Թեհրանը Mahan Air իրանական ավիաընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները համարում Է անօրինական և ակնկալում Է, որ մյուս երկրները չեն հետևի նրան: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ակնկալում ենք, որ բարեկամ երկրները չեն հետևի ԱՄՆ-ի անօրինական, միակողմանի և անհիմն պատժամիջոցներին»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ հավելելով, որ իր պատժամիջոցներով ԱՄՆ-ը ճնշում Է գործադրում նաև մյուս երկրների վրա:
ԱՄՆ-ն անցած շաբաթ ընդլայնել էր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ և ցուցակում ավելացրել Mahan Air ավիաընկերությունը, ինչպես նաև նրա տասնյակ ինքնաթիռներ: