ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել: Օրակարգում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն է եղել: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն է: Նա ասել է, որ նախատեսում են 11 անդամից նախատեսված խումբ ստեղծել 6 ամիս ժամկետով:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «ԵԽԽՎ-ն երկու տարի է` փորձում է ատելության խոսքը մեդիայում կարգավորելու միջոցներ գտնել, չենք կարողանում գտնել ճիշտ բանաձևը, որը հիմք կդառնա օրենսդրական նախաձեռնության, բայց չի վնասի խոսքի ազատությանը»:
Խանդանյանը հույս է հայտնել, որ այս աշխատանքային խմբի ստեղծումով կկարողանան գտնել մի բանաձև, որը թույլ կտա օրենսդրական մակարդակով կարգավորել: