Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Երկկողմ հարաբերությունները ստատիկ երևույթ չեն, բայց հայ-ռուսական օրակարգում այս փուլը բարեհաջող կերպով հաղթահարվել է

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ծավալուն հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին և ամփոփել հայ-ռուսական հարաբերությունների անցնող տարին և համաձայնել վարչապետ Փաշինյանի այն դիտարկմանը, որ երկկողմ հարաբերություններում կա դրական դինամիկա: «Ինչ վերաբերում է ընթացիկ տարին ամփոփելուն, ապա, կարծում եմ, կարելի է համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ վերջին ամիսներին «նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ, և համոզված եմ, որ այդ դինամիկան կամրապնդվի հաջորդ տարվա ընթացքում: Առանձնահատուկ ընդգծում եմ Վլադիմիր Պուտինի հրավերը Նիկոլ Փաշինյանին՝ 2020 թվականին պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված, ինչպես նաև Հայաստանի առաջնորդի համաձայնությունը՝ գալու Մոսկվա և մասնակցելու Հաղթանակի 75-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությանը: Առկա է նաև Սերգեյ Լավրովի հրավերը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պատասխան այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված»,- նշել է նա։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկումներին՝ նշեց. «Հայ-ռուսական հարաբերություններում տարբեր ուղղություններով, այո, նկատելի է որոշ առաջընթաց: Նախևառաջ կցանկանայի ընդգծել բարձր մակարդակի երկկողմ երկխոսությունը։ Միայն այս տարի ՀՀ վարչապետը 4 անգամ հանդիպել է ՌԴ նախագահի և նույնքան անգամ՝ ՌԴ վարչապետի հետ: Ակտիվ համագործակցություն է առկա նաև նախարարների մակարդակով: Այս ամենն անշուշտ նպաստում է հայ-ռուսական օրակարգի առաջմղմանը, տարբեր խնդիրների շուրջ լուծումներ գտնելու գործընթացին, ինչպես նաև նոր պայմանավորվածությունների ձեռք բերմանը»։

Մինասյանը հավելեց. «Ավելին, վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք բխում են նաև հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային հարաբերություններից (Սիրիա հայկական մարդասիրական խումբ ուղարկելը, ՄԱԿ-ում և այլ կառույցներում համագործակցությունը, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությունը և այլն): Միևնույն ժամանակ հայկական կողմը բարձրաձայնում է նաև համեմատաբար զգայուն հարցեր, որոնց կարգավորումը ձգձգվել է տարիներ (հայկական երկաթուղու հետ կապված, գազի գնի շուրջ և այլն)»։

Այս ամենը, ըստ նրա, չեն կարող չնպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը և առաջընթացին. «Հատկանշական է նաև այն, որ առկա երկկողմ հարաբերություններում դրական միտումներն արձանագրում է ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական կողմը»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը հավելեց. «Երկկողմ հարաբերությունները ստատիկ երևույթ չեն, դա դինամիկ գործընթաց է, որն իր վրա կրում է տասնյակ տարբեր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնների ազդեցությունը: Եթե համեմատենք հարաբերությունները մեկուկես տարի առաջ, մեկ տարի առաջ և այսօր, իհարկե կարող ենք արձանագրել, որ կան փոփոխություններ, և դրանք դրական են: Դա արտահայտվում է թե՛ երկու երկրների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող բառակազմով, թե՛ երկկողմ օրակարգում ներառվող հարցերի բովանդակությամբ»։

Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունից հետո, բնական է, պահանջվում էր որոշակի ժամանակահատված, որպեսզի կողմերը միմյանց ճանաչեն, նրանց միջև ձևավորվի փոխվստահության մթնոլորտ, և գործնականում հաստատեն, որ երկկողմ հարաբերությունները շարունակում են մնալ գերակայություն: «Կարելի է ենթադրել, որ այս փուլը երկկողմ հարաբերություններում բարեհաջող կերպով հաղթահարվել է, և այժմ օրակարգում երկկողմ հարաբերությունների արդյունավետության բարձրացումն է»,- եզրափակեց Նարեկ Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում