«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 16-ի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն է։
Պատգամավորն անդրադարձավ օրեր առաջ վարչապետ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը.«Ես կարծում եմ, որ այդ ուղերձն ավելի շատ իրավասու անձանց էր ուղղված, նրանց ովքեր ոլորտային պատասխանատվություն ունեն՝ մասնավորապես նախարարները։Կարծում եմ՝ եթե այդպիսի դիմադրողականություն կա, առաջիկայում պետք է լինեն նաև հրաժարականներ։Եթե ոլորտային պատասխանատուները չեն կարողանում այնպես համակարգել, որ մեկուկես տարի անց դիմադրողականություն կա ՝ հստակ է, որ նրանք իրենց տեղում չեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում