Հնդկաստանի կառավարությունը որոշել է երկրի հյուսիսային մի շարք շրջաններում սահմանափակել ինտերներտը: Որոշումը կապված է Քաղաքացիության մասին նոր օրենքի ընդունման հետևանքով առաջացած զանգվածային ցույցերի հետ, որի ընթացքում տուժել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ ոստիկան:
Ըստ Քաղաքացիությանմասին նոր օրենքի, Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական քաղաքացիները կարող են պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալ, եթե հայրենիքում բռնաճնշումների են ենթարկվում: Օրենքը վրդովվեցրել է Հնդկաստանի մահմեդականներին, քանի որ, ըստ իրենց, նոր օրենքը կրոնական հատկանիշով խտրականությա է ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Դժգոհ են նաև հյուսիսարևելյան նահանգների բնակիչները․ նրանք մտավախություն ունեն, որ իրենց շրջաններում օրինական կարգով կհաստատվեն միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը սպառնում է տեղի բնակչության շահերին:
Նյու Դելիում անկարգությունների Էպիկենտրոնը դարձել Է Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանը, որտեղ սովորում են հիմնականում մահմեդական ուսանողներ: Իսկ վերջին ցույցը վերածվել է վանդալիզմի։ Իրավապահմները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ:
Հնդկաստանի իշխանությունները որոշում են ընդունել երեք շաբաթով փակել այն համալսարանները, որոնց ուսանողները քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի ընդունումից հետո մասնակցել են զանգվածային անկարգությունների: