Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի որոշմանը:
«Ամբողջությամբ ոչնչացրել նրանց՝ սպանելով և ստրկացնելով: Ինչո՞ւ չի կարելի բոլոր զանգվածային կոտորածները անվանել ցեղասպանություն: Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին: Սա ԱՄՆ-ի պատմության մութ էջն է», – ասել նա՝ նշելով, որ այդ իրադարձության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: