Կալուգայում երկու դեռահաս փախել է տնից և սկսել ապրել կոյուղու լյուկում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տարածաշրջանային հետաքննության հաղորդագրությունը:
Հարազատները հայտնել են երեխաների անհետացման մասին դեկտեմբերի 10-ին: Դեռահասներին գտել են այգում զբոսնելիս: Սնունդ գնելու համար նրանք հավաքել են ալյումինե բանկաներ և հանձնել: Գիշերել են կոյուղու մեջ:
Երեխաները քննիչներին պատմել են, որ թաքնվել են ծնողներից և իրավապահ մարմիններից, քանի որ չեն ցանկացել, որ իրենց հայտնաբերեն: Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայնտի չեն․ ստուգումներ են իրականցվում: