Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան կարող է փակել Միացյալ Նահանգների համար Ինջիրլիքի ավիաբազան, եթե Վաշինգտոնը որոշի պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ: Այս մասին նա հայտարարել է A Haber- ի եթերում:
«Եթե անհրաժեշտ լինի, մենք կփակենք և Ինջիրլիկը, և Քյուրեջիքը», – նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ օրերս Ինջիրլիքի ավիաբազայի փակման մասին խոսել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: