Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

2019 թ․-ի դեկտեմբերի 12-ը ԱՄՆ պատմության էջերում մնալու է որպես մարդու իրավունքների պաշտպանության հաղթանակի օր․ ՌԱԿ

Նոյեմբերի 13-ին Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների Խորհուրդների կողմից նույնաբովանդակ նամակներ են հղվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փիլոսիին եւ Սենատի մեծամասնության առաջնորդ Միչ ՄակԿոնելին՝ համապատասխանաբար հոկտեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 12-ին ընդունված թիվ 296 եւ թիվ 150 բանաձեւերի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորաբար ասվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Միացյալ Նահանգների պատմության էջերում մնալու է որպես մարդու իրավունքների պաշտպանության հաղթանակի եւ Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին ցեղասպանված մեկուկես միլիոն հայերի ոգեկոչման օր։

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների ընդունած բանաձեւերը ընդգծում են մարդու իրավունքների տիեզերական նշանակությունը, որը չի ենթարկվում աշխարհագրական սահմանազատումների եւ չի կարող դառնալ միայն որոշ երկրների եւ ազգերի առանձնաշնորհում, ընդգծվում է ուղերձում եւ ավելացվում, որ Միացյալ Նահանգները, որպես ազատ աշխարհի առաջնորդ, փաստորեն շարունակում է պաշտպան հանդիսանալ այն արժեքների, որոնք միահամուռ ընդունվել են Ցեղասպանության կանխարգելման եւ պատիժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայում։

Հաստատելով, որ Կոնգրեսի այդ խիզախ քայլը ջատագովումն է առաջին մարդասերներից՝ դեսպան Հենրի Մորգենթաուի ջանքերի՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու օսմանյան թուրքերի իշխանության ներքո հայ ժողովրդի կրած տառապանքների վրա, ՌԱԿ ուղերձում հիշատակվում է նաեւ սենատորներ Բոբ Դոուլի եւ Ուիլյամ Պրոքսմայրի անունները, որոնք անհողդողդ կանգնեցին հայ ժողովրդի կողքին Ցեղասպանությունը ըստ արժանվույն ճանաչելու գործում՝ ընդդեմ քաղաքական հարմարվողականության ջատագովների։

Ռամկավար Ազատական կուսակցությունը, կարդում ենք ուղերձում, 1921 թվականին իր ստեղծման օրից, մարդու իրավունքների պաշտպանության իր կառույցների միջոցով, աշխատել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ամերիկյան պետական գործիչներին, մամուլին եւ ակադեմիական շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ եւ դեռեւս 1947 թ. ստանձնել է առաջամարտիկի դերը Նյու Յորքում Հայկական համաշխարհային կոնգրեսի կազմակերպման գործում, որի գլխավոր նպատակն էր բարձրացնել բոլորի իրազեկվածությունը այդ ուղղությամբ։

Վերջում ՌԱԿ-ը, հանուն Միացյալ Նահանգների ավելի քան մեկ միլիոն եւ աշխարհում շուրջ 10 միլիոն հայերի երախտագիտություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի պալատների անդամներին պատմական Որոշման համար եւ, միաժամանակ հույս հայտնում, որ Միացյալ Նահանգների օրենսդիր իշխանության արդարասիրական նույն ոգին իր գործնական դրսեւորումը կունենա նաեւ գործադիր իշխանության մարմիններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում