Time ամսագիրը կազմել է անցնող տասնամյակի նշանային սարքերի ցուցակը: Վարկանիշը հրապարակվել է պարբերականի կայքում:
Առաջին հորիզոնականում է Apple iPad պլանշետը, որն, ըստ Time-ի, ուղենիշ է հանդիսացել այս ժամանակահատվածում շարժական սարքերի զարգացման համար:
Երկրորդ տեղում է Tesla-ի Model S ավտոմեքենան, որը փոխել է ավտոմոբիլային արդյունաբերության զարգացման հետագիծը: Երրորդ տեղը զբաղեցրել է Raspberry Pi մինի-համակարգիչը: Այնուհետև հաջորդում են Google Chromcast թվային մեդիափլեյերը և DJI Phantom անօդաչու սարքը:
Ցանկում ներառված են նաև Amazon Echo խելացի սյունակը, Apple Watch-ը, Apple AirPods-ը, ինչպես նաև Nintendo Switch շարժական բարձակը: Ցանկը եզրափակում է Xbox խաղային բարձակի ադապտիվ խաղային վերահսկիչը: