Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության նախագահի հայտարարությունը այն մասին, որ Տոկիոն պետք է պահանջի Կուրիլյան բոլոր կղզիները, որակել է որպես ոտնձգություն Ռուսաստանի ինքնիշխանության նկատմամբ: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Նման հայտարարությունները խաթարում են վստահությունը միմյանց նկատմամբ: Մենք այն ընկալում ենք որպես սպառնալիք Ռուսաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», – ասել է Վոլոդինը:
Վոլոդինը վստահ է, որ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայելու փորձերը Ճապոնիային ոչ մի օգուտ չեն տա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության նախագահը Կաձուո Սին հայտարարել էր, որ Տոկիոն պետք է պահանջի Ռուսաստանից բողոր կղզիները, այդ թվում՝ արխիպելագի հյուսիսային մասը: Նա նաև կոչ էր արել չեղյալ հայտարարել Սան Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագիրը, որով Տոկիոն հրաժարվել էր կղզիներից: