Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Ինչպես և ով է մադրիդյան օղակը գցել Հայաստանի վիզը

Մենք սկսեցինք պրահյան գործընթացը, որի արդյունքում ձևավորվեցին այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք էլ ներկայումս գործընթացի հիմքում են, նաև միջնորդ համանախագահների հայտարարությունների հիմքում: Այդ միտքը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում արտահայտել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, խոսելով արցախյան կարգավորման գործընթացի մասին: Մամեդյարովն անշուշտ փորձում է ծածկել այն փակուղին, որում ադրբեջանական դիվանագիտությունը կամ ռազմական շանտաժի քաղաքականությունը հայտնվել է Ապրիլյան պատերազմից և Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Միաժամանակ, սակայն, նա իհարկե արտահայտում է այն փակուղին, որում հայտնվել էր հայկական քաղաքականությունն արցախյան պատերազմում հաղթանակից հետո: Պրահայի գործընթացը մեկնարկեց 2004 թվականին, երբ Ադրբեջանում նոր էր իշխանության եկել Իլհամ Ալիևը: Ալիևն այդ հանգամանքը կարողացավ հմտորեն օգտագործել Հայաստանի այն ժամանակվա իշխանությանը ծուղակը գցելու և, ի վերջո, արդեն 2007 թվականի դեկտեմբերին «Մադրիդյան սկզբունքների» առնչությամբ որպես բանակցության հիմք համաձայնություն կորզելու համար: Այդ սկզբունքները ենթադրում էին այն, ինչը ուզում էր Ադրբեջանը՝ տարածքների հանձնում, փախստականների վերադարձ, իսկ Արցախի կարգավիճակի հարցում՝ ոչ մի վերջնական բան: Այդ գործընթացը հատկանշական է ներկայիս իրողությունների ֆոնին, երբ Հայաստանը, այսպես ասած, Պրահայից մադրիդյան հասցրած իշխանության ներկայացուցիչները, հետո մադրիդյանի հիման վրա կազմված Կազանյան պլանի շուրջ բանակցություն իրականացրած ուժի ներկայացուցիչները ներկայիս իշխանությանը հռչակում են Արցախը հանձնող սպառնալիք:

Խնդիրն այն չէ, որ որևէ մեկը կարող է մտահոգվել Արցախի ապագայի համար՝ անկախ նախկինում իր ունեցած դիրքորոշումներից և քայլերից: Խնդիրն այն է, որ այդ մտահոգությանը զուգահեռ, մարդիկ կարողանան համարձակ, շիտակ, անկեղծ գնահատական տալ նաև իրենց իշխանության շրջանում վարած քաղաքականության և դրա բովանդակության համար, ինչը հանրությանը հնարավորություն կտա արձանագրել, որ ընդունելով սեփական սխալը, մարդիկ անկեղծ են Արցախի հարցում՝ իրենց թեկուզ որոշակիորեն չփաստարկված կամ չհիմնավորված մտահոգություններն արտահայտելիս: Բայց, երբ կա այդպիսի անցյալի, այսպես ասած, պաշար, չկա սխալի կամ ափսոսանքի որևէ դրսևորում և պատասխանատվություն այդ պաշարի համար, բայց կա ներկայումս հնչող տագնապ՝ այն էլ առանց որևէ լուրջ հիմնավորման, այստեղ արդեն ակնառու է դառնում, որ կա Արցախի հաշվին սեփական խնդիր լուծելու պարզ ու շատ հաշվարկային մի ձգտում: Դա էլ, իհարկե, կլիներ այդ մարդկանց խնդիրը, եթե փորձ չարվեր այն լուծել Հայաստանի հանրային և պետական դիրքերը թուլացնող մեթոդաբանության և քայլերի հաշվին, թիրախավորելով Արցախի ընտրական գործընթացը, որը լինելու է աննախադեպ և տեղի է ունենալու ոչ թե Երևանից պարտադրված և կանխորոշված թեկնածուով, այլ մի քանի տարբեր թեկնածուների պայքարով, որի գնահատականը պետք է տա արցախյան հանրությունը: Փորձ է արվում խաղալ այդ հանրության բավականին նուրբ զգացումների վրա, որոնք բնորոշ են թեժ պատերազմ տեսած, փաստացի առաջնագծում ապրող ցանկացած հասարակությանը, ինչն այդ հանրությանը տեղեկատվական մանիպուլյացիաների տեսանկյունից դարձնում է բավականին խոցելի: Միևնույն ժամանակ, այդպիսով խոցելի է դառնում կարևոր քաղաքական գործընթաց՝ Արցախի իշխանության հանրային կամքի վրա հիմնված ձևավորումը, որը առանցքային նշանակություն է ունենալու ներարցախյան կյանքի արդիականացման և այդ արդիականացման արտաքին կապիտալիզացիայի հարցում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում