«Ես գործի մանրամասներին ծանոթ չեմ, հետևաբար չեմ կարող մեկնաբանել, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն որքանով է հիմնավոր, բայց կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից խոսելիս՝ պիտի ասեմ, որ տարիներ շարունակ Հայաստանում կոռուպցիան լայն տարածում է ունեցել և այսօր էլ՝ հետհեղափոխական Հայաստանում կան կոռուպցիոն դրսևորումներ, սակայն անհամեմատ փոքր ծավալի։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ մեր իշխանությունն ունի քաղաքական կամք և հաստատակամություն կոռուպցիայի դեմ պայքարելու, որի պակասը, միանշանակ, կար հեղափոխությունից առաջ այն քաղաքական ուժերի մոտ, որոնք իշխում էին։
Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, որ կոռուպցիայի դեմ պայքարը դրվի նաև ինստիտուցիոնալ հենքի վրա։ Տարակուսանք չունեմ, որ չնայած իրավապահ մարմինների ծանրաբեռնված աշխատանքին, միևնույնն է՝ անցած տարիների կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումներ առաջիկայում էլի կտեսնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին։
Մանրամասները՝ տեսանյութում։