Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

1946 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Ֆրանիսայից ներգաղթած կոմունիստ Դևեջյանին սպանել ու թալանել էր նրա հետ շոգենավով ժամանած երիտասարդը

1946 թվականի օգոստոսի 20-ին Երևանում՝ իր տանը, սպանվել ու թալանվել էր Ֆրանսիայից ներգաղթած կոմունիստ Դևեջյանը: Սպանության բացահայտմանը լծվել էր նաև ՊԱԿ-ը:

Լայնածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին կատարվել, պարզվել էր բոլոր այն անձանց ինքնությունը, ովքեր շփումներ էին ունեցել Դևեջյանի հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր շոգենավով Դևեջյանի հետ Ֆրանսիայից ժամանել էին Խորհրդային Միություն, ապա հասել էին Երևան:

Հետաքրքրություն ներկայացնող անձանցից հատկապես առանձնացրել էին մի երիտասարդի, որը, ըստ տեղեկությունների՝ փախել էր Մարսելի բանտից ու խառնվելով Հայրենիք ներգաղթողներ խմբին՝ հասել էր Երևան: Ըստ տեղեկությունների՝ նա մտերմացել էր Դևեջյանի հետ: Անունը Ժակ էր: ՊԱԿ աշխատակիցները ստացել էին Ժակի արտաքինի նկարագրությունն ու քաղաքում նրան էին փնտրում:

«Սև շուկայի» մոտ ՊԱԿ-ի աշխատակցի ուշադրությունը գրավել էր մի գունատ երիտասարդ: Նա նստած էր շուկայի պատի տակ շարված քարերից մեկի վրա՝ մի խումբ ծերունիների կողքին: Հայտնի էր, որ Մարսելի բանտից փախած Ժակը աղիքային լուրջ հիվանդություն ունի ու շատ գունատ է: Արտաքին տվյալներով շուկայի պատի տակ նստած գունատ երիտասարդը նման էր որոնվող Ժակին:

ՊԱԿ աշխատակիցը մոտեցել էր նրան, ցույց էր տվել նրա ձեռքի փաթեթն ու հարցրել էր՝ առևտրակա՞ն եք, բա՞ն եք ծախում: Երիտասարդը ժպտացել էր. «Չէ՜, ի՞նչ կըսես, ասիկա բուլկի է»: Երիտասարդը ծանոթացել էր մոտեցած տղամարդու հետ, ասել էր, որ անունը Ժակ է, Ֆրանսիայից է եկել Հայրենիք: Ասել էր նաև, թե իրեն լավ չի զգում, ուժեղ փորացավ ունի…

ՊԱԿ աշխատակիցը, որպես բարեգութ անձ ներկայանալով և օգնություն առաջարկելով՝ ասել էր, թե սանէպիդկայանում ծանոթ լավ բժիշկ ունի, որը կարող է ներքին կարգով ստուգել երիտասարդին ու բուժում նշանակել: Երիտասարդը, որը հավանաբար տանջալից ցավեր ուներ, վստահել էր անծանոթին: Վեր էր կացել, հետը գնացել էր սանէպիդկայան:

Հերթապահ բժշկին ՊԱԿ աշխատակիցն ասել էր, թե ընկերը «դիզինտերիա» ունի, շատ է տանջվում, խնդրել էր ստուգել: Մինչ բժիշկը քննել էր երիտասարդին, ՊԱԿ աշխատակիցը զանգել էր իր գործընկերներին:

Մի քանի րոպեում շենքը շրջապատել էին: Բժիշկը ապշահար էր եղել, երբ սենյակ էին մտել անվտանգության աշխատողներն ու հիվանդին հատուկ հսկողությամբ տարել էին:

Ժակը շուտով խոստովանել էր: Պատմել էր, որ Դևեջյանի հետ ծանոթացել էր շոգենավի վրա, Երևանում հաճախ էր հանդիպել նրան, գնացել-եկել էր նրա տուն, սնվել էր այնտեղ, երբեմն էլ՝ գիշերել: Բայց, տեսնելով Դևեջյանի ընտանիքի բարեկեցիկ կյանքը, հանցավոր հակումներ ունեցող Ժակի մտքում գնալով հասունացել էր իր բարերարին թալանելու միտքը:

Դեպքի օրը Դևեջյանն ընտանիքը տարել էր ամառանոց: Ժակն անմիջապես թափանցել էր նրա տուն, հավաքել էր ժամացույցներ, զարդեր, հագուստ: Երբ ցանկացել էր տանից դուրս գալ, վերադարձել էր Դևեջյանը: Ժակը մտել էր մահճակալի տակ: Հոգնած Դևեջյանը ոչինչ չէր նկատել, պառկել էր քնելու: Երբ մահճակալի տակ թաքնված երիտասարդը զգացել էր, որ տանտերը խոր քուն է մտել, մահճակալի տակի տախտակներից մեկը հանել, դուրս էր եկել և տախտակով ուժգին հարվածներ էր հասցրել քնած Դևեջյանի գլխին:

Սպանելով Դևեջյանին՝ Ժակը արդեն հավաքած ավարը վերցրել ու հեռացել էր: Մեկնել էր Սևան, սկսել էր վաճառել հափշտակած իրերը: Ժակը ցույց էր տվել, թե որտեղ է իրացրել ավարը, և հափշտակված իրերի մեծ հասը հայտնաբերվել ու առգրավվել էր:

Մարսելի բանտից փախած Ժակը, ծանր հանցանքի համար դատապարտվելով, հայտնվել էր խորհրդային կալանավայրում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում