Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հայտարարել են, որ ընթացիկ փորձարկումներն անհրաժեշտ են երկիրը ԱՄՆ-ի միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար՝ գրում է interfax.ru-ն:
ԿԺԴՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պարզաբանել է, որ փորձարկումները տալիս են «անգնահատելի կարևոր տեղեկատվություն»:
«Վերջին փորձարկումներում ձեռք բերված պաշտպանական տեխնոլոգիան թույլ կտա մեզ մշակելու ռազմավարական զենք, որը ԿԺԴՀ-ին թույլ կտա վերջապես լուծելու Միացյալ Նահանգներին զսպելու խնդիրը և նրանց նկատմամբ հզորության գերակայություն ապահովումը»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբը: