Թուրքիան ստիպված էր Ռուսաստանից գնել S-400-ը՝ իր տարածքը պաշտպանելու համար, քանի որ արևմտյան երկրները չեն արձագանքել հրթիռային պաշտպանության համակարգեր գնելու իր հայցերին՝ կիրակի օրը Դոհայի ֆորումի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Աքար Հուլուսին՝ գրում է ria.ru-ն:
«1999 թվականից ի վեր մենք դիմեցինք Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, և, ի վերջո, մենք ստիպված եղանք գնել այդ համակարգը Ռուսաստանից՝ մեր երկիրը պաշտպանելու համար, որովհետև դրա կարիքը կա»,- ասել է Հուլուսին:
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և չի պատրաստվում լքել Դաշինքը: «Մենք կատարում ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր պատասխանատվության ոլորտում մեր բոլոր պարտավորությունները, մենք շարունակում ենք մնալ ՆԱՏՕ», – շեշտել է պաշտպանության նախարարը: