Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS)՝ Ֆիլիպիններում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 08․11-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ գյուղից 5 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 28,2 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: