Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին հեռու են մի շարք հարցերի շուրջ համաձայնության գալուց՝ հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը և Զելենսկին սկսեցին զրուցել միմյանց հետ … Նրանք, իհարկե, օգտագործում են տարբեր տերմինաբանություն», – ասել է Պեսկովը «Առաջին ալիք» հեռուստաալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:
Նա նշել է, որ նախագահները դեմ առ դեմ խոսել են 10-15 րոպե, ինչը «այնքան էլ կարճ չէ»: Սակայն խոսակցությունը ընդհատվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից: Նա պնդում էր շարունակել աշխատանքը «Նորմանդյան ձևաչափով»:
Հիշեցնենք, որ «Նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդների երեք տարվա ընթացքում, առաջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին Փարիզում: Հանդիպումից հետո ղեկավարները ընդունեցին կոմյունիկե, որում նրանք ընդգծեցին իրենց նվիրվածությունը Մինսկի համաձայնագրերին:
Հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա չորս ամիս հետո: