Նեպալի Սինդհուպալչոկ շրջանի լեռներում 500 մ բարձրությունից ավտոբուսը անդունդն է ընկել․ առնվազն 13 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են՝ հայտնում է Himalayan Times-ը:
Ըստ իրավապահ մարմինների՝ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը, որը Կալինչոուկեում գտնվող հինդու կրոնական տեղանքից ուխտավորներ էր տեղափոխում, կորցրել է կառավարումը: Իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ներկայում ոստիկանությունը և տեղի բնակիչները իրականացնում են փրկարարական գործողություն: Վիրավորներին տեղափոխում են մոտակա բժշկական հաստատություններ:
Ավտոբուսի վարորդը դիմել է փախուստի, նրա օգնականը ծանր վիրավորվել է: