Օմսկում 35-ամյա խորթ հայրը ստիպել է 8-ամյա տղային 9 ժամ ծնկների վրա նստել հնդկաձավարի վրա, ինչի արդյունքում հատիկները խրվել են երեխայի մաշկի մեջ, և վիրահատության կարիք է եղել՝ հայտնում է mk.ru-ն։
Հայրը խորթ որդուն պատժել է դպրոցից ուշ տուն գալու համար։ Միևնույն ժամանակ, երեխայի 27-ամյա մայրը չի միջամտել որդուն և նույնիսկ հավանություն է տվել ամուսնու դաստիարակաչական մեթոդին։
Բժիշկները ստիպված են եղել հատիկների հետ հեռացնել ծնկների վնասված մաշկը: Վիրահատությունը տեղի է ունեցել ընդհանուր անզգայացման պայմաններում:
Նշվում է, որ ծնողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։