Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ին առաջարկություն է ուղարկել «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու մասին: Այդ մասին հայտնում է RIA Novosti- ն:
Ըստ նրա՝ Թուրքիան դեռ ԱՄՆ-ին համարում է դաշնակից երկիր:
Դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը չի կարող չեղարկվել:
«Ռուսաստանի առաջարկն ավելի ձեռնտու էր, և մենք ընդունեցինք այն: Այժմ մենք պատրաստ ենք «Patriot» համակարգը գնել ԱՄՆ-ից, մենք սպասում ենք պատասխանի», – ասել է Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ եթե Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի S-400-ի մատակարարման հետ կապված, Անկարան ստիպված կլինի պատասխանել դրանց: