Ավստրալացի գիտնականներն ասում են, որ մարդիկ «սահմանված ժամկետից» ավելի երկար են ապրում՝ շնորհիվ գիտական առաջընթացի, մասնավորապես՝ բժշկության: Այս մասին հայտնում է XinhuaNet– ը:
Ըստ գիտնականների՝ մարդկության առավելագույն «բնական» կյանքը 38 տարի է:
Նշվում է, որ այս ցուցանիշը որոշելու համար օգտագործվել է գենետիկական մակարդակում դրված կյանքի տևողություն ստուգող մեթոդիկա:
Նշվում է նաև, որ արդյունքները կասկածի տակ են դրել փորձագետները, քանի որ «բնական» կյանքի տևողությամբ սահմանված ժամանակահատվածը շատ ավելի կարճ է, քան միջին վիճակագրականը, որը 72 տարի է: