Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Իսկ ինչպե՞ս է Քոչարյանը պատկերացնում Արցախի նախագահի աշխատանքը, եթե նա պետք է ընդդիմանա Փաշինյանի մտադրություններին

Արցախում 2020 թվականի գարնանը սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Այն, որ սպասվող ընտրությունները լինելու են մրցակցային՝ արդեն իսկ ակնհայտ է, և այն փաստը, որ ՀՀ գործող իշխանությունները խոստացել են, որ այդ ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ՝ հիմք են տալիս մտածելու, որ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կարվի օրենքի սահմաններում ամեն ինչ։

Արցախի ընտրությունների նկատմամբ անթաքույց հետաքրքրություն են ներկայացնում նաև Հայաստանի նախկին իշխանությունները։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում խոսել է իր նախընտրությունների մասին։ Չհնչեցնելով անուններ՝ երկրորդ նախագահը նշել է, որ «անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, որը հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին»։ Վերջինս հավելել է նաև, որ Արցախում պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ։

Օրերս իր հարցազրույցներից մեկում Արցախի նախագահական ընտրությունների ամենաֆավորիտ թեկնածուներից մեկը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքն աջակցել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, եղել է հրապարակում այն ժամանակ, երբ դեռ Արցախի պետնախարար էր։

Արցախցի իրավապաշտպան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանը հեղափոխության երկրորդ օրվանից գտնվել է իրադարձությունների կիզակետում և սոցիալական ցանցի միջոցով Արցախի հանրությանը տեղեկացրել ընթացիկ զարգացումների մասին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերհիշելով այդ օրերի իրադարձությունները, Օհանջանյանը պատմեց. «Պետք է նշեմ, որ այդ օրերին շատերը, ովքեր հետևում էին իմ ֆոտոռեպորտաժներին, որոնք որոշակիորեն քննադատում էին Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանությունը, փոխեցին իրենց վերաբերմունքը հեղափոխություն նկատմամբ և սկսեցին համակրանք տածել այն շարժման նկատմամբ, որը շարունակությունն էր Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, որի արդյունքում Հայաստանն ու Արցախը անկախություն ձեռք բերեցին։ Այդ օրերին հին, հանցավոր համակարգի աջակիցները ինձ սպառնում էին՝ պահանջելով դադարեցնել ժողովրդական շարժման պրոպագանդան։ Իհարկե, ես նրանցից չեմ, ում կարելի է վախեցնել։ Բայց կային նաև այնպիսիք, որոնք հենց առաջին օրերից համակրանք ունեին համաժողովրդական շարժման նկատմամբ»։

Մեր զրուցակիցը պատմեց՝ իր համար հաճելի անակնկալ է եղել այն, որ իրենց Ղարաբաղից զանգողներից առաջիններից մեկը եղել է Արայիկ Հարությունյանը, որը աջակցել է քաղաքացիների ընդվզմանը. «Նա ինձ առաջարկեց իր օգնությունը՝ արդար լուսաբանման հետ կապված իր անվերապահ աջակցությունը։ Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։ Մարդ, որը պետական պաշտոնյա է, բացեիբաց պաշտպանում է քաղաքացիների ընդվզումը և առաջարկում իր ծառայությունները։ Պետք է նշեմ, որ հեռախոսազանգերը հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էին, և դա բոլորին հայտնի փաստ է։ Այդ մարդը չվախեցավ իր կարգավիճակի հետ կապված հնարավոր հեռանկարներից և ամենօրյա ռեժիմով կապի մեջ էր լինում սերժսարգսյանական համակարգի ամենավառ հակառակորդներից մեկի հետ։ Եվ այն, որ այժմ համացանցում ինֆորմացիա է հրապարակվում, թե Արայիկ Հարությունյանը քծնում է Հայաստանի իշխանական էլիտային՝ ինձ մոտ թողնում է տպավորություն, թե Արցախի նախագահական ընտրությունների ամենաֆավորիտ թեկնածուներից մեկին ապականելու փորձ է արվում»։

Արայիկ Հարությունյանն, ըստ Օհանջանյանի, իր հետ հեռախոսազրույցում պարբերաբար նշել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ նոր Մարտի 1 թույլ չտալու համար. «Պետք է նաև նշեմ, որ նախքան հեղափոխությունը Արցախի նախկին վարչապետի հետ բավականին լարված հարաբերություններ ունեի։ Այդ տարաձայնությունները առնչվում էին Արցախի տնտեսական զարգացմանը։ Բայց հեղափոխության ընթացքում իր ցուցաբերած վարքագծից հետո ես սկսեցի նրան այլ կերպ վերաբերվել, որովհետև նա ցույց տվեց ուժեղ քաղաքացիական կեցվածք՝ չնայած իր զբաղեցրած պաշտոնին։ Հիմա ես պաշտպանում եմ նրա թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում»։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի ընտրությունների հետ կապված դիտարկումներին, Օհանջանյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե կարող է քծնանք համարվել այն փաստը, որ Ա. Հարությունյանը աջակցում է արդարության վերականգման Նիկոլ Փաշինյանի որդեգրած կուրսին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի ժողովուրդների ֆիզիկական անվտանգությանն ուղղված քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական վեկտորի զարգացման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը։ Արայիկ Հարությունյանը մարդկային է, քանի որ նա պաշտպանում է Փաշինյանի վարած ճիշտ քաղաքական կուրսը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարություններին, ապա ես չեմ կարող ասել, թե նա ում նկատի ուներ՝ քծնող ասելով։ Ես ընդհանրապես դեմ եմ նրան, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները իրար նկատմամբ ագրեսիվ տրամադրվածություն ունենան»։

Օհանջանյանը հարցադրում է անում. «Ինչպես է Քոչարյանը պատկերացնում Արցախի նախագահի աշխատանքը, եթե նա պետք է ընդդիմանա Նիկոլ Փաշինյանի՝ երկիրը ժողովրդավարական ուղով տրանսֆորմացնելու մտադրություններին։ Եվ եթե կան նախագահի այնպիսի թեկնածուներ, որոնք համամիտ են, որ երկիրը պետք է ճիշտ ուղով ընթանա, ապա որն է այդտեղ քծնանքը։ Ես չեմ հասկանում Քոչարյանին, ու նրա ձևակերպումները ինձ համար բացարձակ անընդունելի են։ Եվ հետո՝ Արայիկ Հարությունյանը դեռ երիտասարդ տարիքում որպես կամավոր գնաց բանակ և պատերազմն անցավ մինչև հաղթանակ։ Եվ եթե Քոչարյանն այլ զինվորական է ուզում տեսնել երկրի գլխին՝ դա իր իրավունքն է, բայց դա չպետք է լինի Արցախի նախագահի ամենագլխավոր արժանիքը։ Արցախի նախագահը պետք է լինի կոշտ կառավարիչ՝ շատ մարդկային կերպարանքով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում