ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և Թուրքիայի ժխտողականությունը քննադատող բանաձևը: Թեմայի հետ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին:
Այս առնչությամբ մեր զրուցակիցը շնորհավորեց հայ ժողովրդին՝ հավաստիացնելով, որ այն կունենա լրջագույն հետևանքներ. «Ես կասկած չունեմ, որ ինչ-որ ժամանակ անց ԱՄՆ կառավարությունը կընդունի որոշումներ, որոնք պարտադիր կլինեն նաև Թուրքիայի համար, որքան էլ դրանք Թուրքիային դուր չգան»:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այս բանաձևի ընդունումը նշանակում է, որ ԱՄՆ երկու գլխավոր քաղաքական ուժերը՝ հանրապետականներն ու դեմոկրատները, կոնսենսուսի եկան:
Քաղաքագետը բնական է համարում ԱՄՆ-ի այսպիսի պատասխանը Թուրքիային, քանի որ այդ երկրի քաղաքականությունը կարելի է որակել որպես հակաամերիկյան. «Իսկ Սենատում բանաձևի ընդունման ձգձգման պատճառն այն է, որ ԱՄՆ-ը սպասում էր՝ տեսնելու, թե ինչ աստիճանի թշնամական քաղաքականություն կվարի Թուրքիան: Եվ երբ համոզվեցին, որ անիմաստ է որևէ դրական բան սպասել, ի պատիվ Թրամփի՝ ընդունեցին»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: