Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Նոր զարգացում Մարտիրոս Սարյանի ծոռից բռնության սպառնալիքներով 210 հազար դոլար շորթելու գործով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Հարություն Թորոսյանի և Հայկ Հայրապետյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծոռը՝ Ղ. Ս.-ն, 2018 թվականի հոկտեմբերին դիմել է Հարություն Թորոսյանին՝ «այլ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը՝ նկարները, վերցնելու խնդրանքով»:

Հարություն Թորոսյանը, ըստ մեղադրանքի, որոշել է առիթն օգտագործել ու իր ծանոթ Հայկ Հայրապետյանի օժանդակությամբ Ղ. Ս.-ից առանձնապես խոշոր գումար շորթել:

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Հարություն Թորոսյանն իր որդու՝ Պ.- ի և Հայկ Հայրապետյանի հետ գնացել է Ղ. Ս.-ի հետ հանդիպման: Բնակարան են բարձրացել Հայկ Հայրապետյանն ու Թորոսյանի որդին: Թորոսյանն ասել է, թե քիչ անց կմիանա նրանց: Որոշ ժամանակ անց Թորոսյանի որդին դուրս է եկել բնակարանից՝ ասելով, թե կվերադառնա, բայց չի վերադարձել: Հարություն Թորոսյանն է եկել այդ բնակարան ու հայտնել է, թե որդուն բռնել, մոտը թմրամիջոց են գտել ու ձերբակալել են և, իբր, ազատ արձակելու համար պահանջել են 250 հազար դոլար:

Հարություն Թորոսյանը, ըստ մեղադրանքի, Ղ. Ս.-ին ու Հայկ Հայրապետյանին է մեղադրել որդու ձերբակալման համար ու պահանջել է, որ նրանք ճարեն ու իրեն տան 250 հազար դոլար, այլապես, ըստ մեղադրանքի, սպառնացել է վնասել նրանց ու նրանց ընտանիքի անդամներին:

Ըստ մեղադրանքի՝ Ղ. Ս.-ն վախենալով՝ համաձայնել է, բայց ժամանակ է խնդրել, որ գումար ճարի: Թորոսյանը ժամանակ է տվել:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Հայկ Հայրապետյանը, Հարություն Թորոսյանի հետ կազմած ծրագրի համաձայն՝ Ղ. Ս.-ին վախեցրել է՝ ասելով, թե պահանջված գումարը չստանալու դեպքում Թորոսյանը կիրագործի սպառնալիքները: Հայրապետյանը հայտնել է նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե ինքը, իբր, Թորոսյանին արդեն տվել է 40 հազար դոլար:

Հարություն Թորոսյանը «մնացած» 210 հազար դոլարը պահանջել է Ղ. Ս.-ից՝ նրա ու նրա մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Ստեղծված իրավիճակում Ղ. Ս.-ն իր նկատմամբ կատարվող շորթման մասին տեղեկացրել է իրավապահներին:

Ղ. Ս.-ն Հարություն Թորոսյանի հետ պայմանավորվել է, որ գումարի մի մասը ճարել է ու կարող է հանձնել նրան: Հայկ Հայրապետյանը, ըստ մեղադրանքի, Թորոսյանին է տրամադրել իր «Մերսեդես» մեքենան, և 2018 թվականի նոյեմբերի 3-ին Թորոսյանն ու Հայրապետյանը Թորոսյանի վարած «Մերսեդեսով» գնացել են Հանրապետության հրապարակ՝ Ղ. Ս.-ից գումարը վերցնելու:

Հանրապետության հրապարակում իրականացվել է օպերատիվ-հետախուզական գործողություն, Ղ. Ս.-ն, ըստ մեղադրանքի, Թորոսյանին է հանձնել 80 հազար դոլար, ինչից հետո ԱԱԾ աշխատակիցներն իրականացրել են ենթադրյալ շորթումը կատարած անձանց բռնելու գործողություն…

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հայկ Հայրապետյանը դիմադրել է իրավապահներին, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ԱԱԾ աշխատակից Յ. Դ.-ի նկատմամբ՝ ձեռքերով հարվածել է նրան ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Բացի այդ, հաջորդ օրը Հայկ Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:

Այսպիսով՝ Հարություն Թորոսյանին մեղադրանք է առաջադրված բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հայկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի շորթմանն օժանդակելու, իրավապահ մարմնի աշխատողին դիմադրություն ցույց տալու և առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 316 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 3-րդ մասերով:

Դատարանում Հարություն Թորոսյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Հայկ Հայրապետյանը հայտարարել է, թե դիրքորոշում չի հայտնում:

Ավելի վաղ դատական նիստից դուրս Հայկ Հայրապետյանն ասել էր, թե ընդհանրապես կապ չունի «շորթում» մեղադրանքի հետ, Թորոսյանին չի օժանդակել ու գաղափար չունի՝ ինչի մասին է խոսքը: 2018 թվականի նոյեմբերի 3-ին Հարությունը խնդրել է, որ տրամադրի իր մեքենան, ինքը ընկերաբար տրամադրել է: Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատողին դիմադրություն ցույց տալուն, ապա ինքը որևէ մեկին, այդ թվում՝ գործով տուժող ճանաչված երիտասարդին չի դիմադրել, այդ երիտասարդին չի էլ տեսել: Հակառակը՝ բերման ենթարկելու ժամանակ իր նկատմամբ են բռնություն գործադրել, ու ինքը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել…

Գործով կալանքի տակ է միայն Հարություն Թորոսյանը: Հայկ Հայրապետյանը գրավով ազատ է արձակվել:

Դատական այս նիստի սկզբում Հարություն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Թ. Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի կիրառմամբ ազատ արձակելու վերաբերյալ:

Գործով մեղադրող դատախազ Ս. Պողոսյանն ու տուժող Ղ. Ս.-ի ներկայացուցիչ փաստաբանը առարկեցին պաշտպանի միջնորդության դեմ: Մեղադրողը հիշատակեց, որ չեն վերացել Հարություն Թորոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, մասնավորապես՝ գործի քննության ընթացքում նա անգամ կալանավայրում գտնվելով՝ զանգահարել է տուժողին ու փորձել է ազդեցություն գործել նրա վրա:

Դատարանը, կողմերին լսելով, հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշ ժամանակ անց դատարանը հրապարակեց որոշումը: Պաշտպանի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հարություն Թորոսյանը կմնա կալանքի տակ:

Դատարանը քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերի և այլ ապացույցների հրապարակման ու հետազոտման փուլում է:

Քրեական գործը բաղկացած է 4 հատորից:

Հրապարակվեց ԱԱԾ աշխատակից, գործով տուժողի կարգավիճակ ունեցող Յ. Դ.-ի նկատմամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ նրա ստացած վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հայրապետյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված մի քանի տեսակի դեղահաբերի մեջ հաստատվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների առկայությունը:

Տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հայրապետյանից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են թմրամիջոցների հետքեր՝ օգտագործման՝ մինչև երկու ամիս վաղեմությամբ:

Հայկ Հայրապետյանին պատկանող, գործով իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել և իրեղեն ապացույց են ճանաչվել 655 հատ թղթադրամ՝ 80 հազար դոլարին համարժեք գումար:

Հրապարակվեց Հայկ Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության արձանագրությունը: Բնակարանի կոմոդի դարակում, պատի ճեղքում ու պահարանում հայտնաբերվել են մեծ թվով դեղահաբեր, դատաքիմիական փորձաքննությամբ հետագայում այդ դեղահաբերի պարունակության մեջ հայտնաբերվել են թմրամիջոցներ:

Դեպքից հետո Ճանապարհային ոստիկանությունից առգրավվել է Երևանի Հանրապետության հրապարակում՝ դեպի Տիգրան Մեծի ու Մելիք-Ադամյան փողոցներ տանող հատվածում առկա տեսահսկող սարքերի տեսագրությունները պարունակող կրիչը:

Առգրավվել է «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսագրությունը պարունակող կրիչը, որի զննությամբ երևացել է՝ ինչպես է Հարություն Թորոսյանն իր վարած «Մերսեդեսը» կայանում Հանրապետության հրապարակում: Մեքենային է մոտենում տուժող Ղ. Ս.-ն, տոպրակ է փոխանցում մեքենայի մեջ նստածներին, դրանից անմիջապես հետո ԱԱԾ աշխատակիցները վազելով մոտենում են «Մերսեդեսին» որը տեղից պոկվում, առաջ է սլանում ու հետիոտնային անցումի վրա կատարում է քաղաքացու վրաերթ…

Քրեական գործում առկա են ամբաստանյալ Հարություն Թորոսյանի հեռախոսազանգերի ու հեռախոսային հաղորդագրությունների վերծանումները, որոնցից երևում է, որ Հարություն Թորոսյանը հեռախոսային խոսակցություններ է ունեցել տուժող Ղ. Ս.-ի հետ, ինչպես նաև «Վայբեր» ծրագրով նամակագրություն է ունեցել վերջինիս հետ և գումար է պահանջել: Առկա է նաև 2019 թվականի հունվարին, երբ Հարություն Թորոսյանը գտնվում էր մեկուսարանում, նրա կողմից տուժող Ղ. Ս.-ի հետ հեռախոսակապի վերծանումը, որով, ըստ մեղադրողի, հաստատվում է, որ անազատության մեջ գտնվող ամբաստանյալը փորձել է ազդեցություն գործել տուժողի վրա:

Հրապարակվեց Հայկ Հայրապետյանին բերման ենթարկելու արձանագրությունը:

Ամբաստանյալ Հայկ Հայրապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ղազարյանը միջնորդեց, որ իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդես» մեքենան, որը գտնվում է պետկան պահպանության տակ, հանձնվի տիրոջը՝ Հայկ Հայրապետյանին՝ ի տնօրինումն:

Ըստ պաշտպանի՝ մեքենայի մեջ են Հայրապետյանի անձնական իրերը՝ հագուստ և այլն, բացի այդ՝ մեքենան վթարված, խիստ վնասված վիճակում է, Հայրապետյանը կարող է իր ունեցվածքը տնօրինել…

Նախագահողը նշեց, որ միջնորդությունը ոչ ժամանակին է արվում, մեքենան մեքենատիրոջն ի տնօրինություն հանձնելու հարցը կքննվի հաջորդ նիստում, երբ իրեղեն ապացույց ճանաչված մեքենան կզննեն կամ կհամարեն զննված դատավարության կողմերը ու չեն առարկի միջնորդության դրական լուծման դեմ:

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 18-ին, դատարանը կշարունակի քրեական գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հետազոտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում