Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ծրագիր է պետք գրել, ոչ թե մտածել, թե գրանտակերներն են վերցնում այդ գումարները

Թավշյա հեղափոխությունը պատռեց նաև ժողովրդավարության և բազմակարծության անվան ներքո գործող, սակայն իրականում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների դիմակը։ Նախկին ռեժիմի հրամայականը դարձավ կեղծ օրակարգեր առաջ քաշելով վարկաբեկել ու սևացնել ներկա իշխանություններին՝ ստվերում թողնելով բանական քննադատությունն ու իրական մտահոգությունները։ Երկրի իրական խնդիրներն այդ ԶԼՄ-ները սկսեցին մատուցել ոչ թե իրական բանավեճերի, փաստարկների տրամաբանությամբ, այլ «Նիկոլը ծախում է Ղարաբաղը», «Նոր իշխանություններն էլ նույն ձևով են մսխում պետբյուջեն», «Իշխանությունները վոյաժների մեջ են» վերնագրերով հրամցվող պարզունակ դիլետանտիզմով։

Փոխարենը ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները շարունակում են ահազանգել, որ պետք է լրատվական դաշտն օր առաջ մաքրել աղբից, զատել հատիկը՝ որոմից, բացահայտել ԶԼՄ-ների իրական ֆինանսավորողներին, այլ կերպ ասած՝ նրանց գործունեությունը դարձնել թափանցիկ։

Երևի թիվ ու հաշիվ չկա, թե քանի-քանի անգամ են մեր լրագրողները, փորձագետները մեկնել տարբեր երկրներ, մասնակցել տարաբնույթ սեմինարների, փորձի փոխանակման դասընթացների։ Այդ մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ, առաջարկներ, սակայն մեր մամուլի վիճակը դրանից չի բարելավել։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, ի թիվս իր այլ գործընկերների, վերջերս մասնակցել է Շվեդիայում և Դանիայում երեք շաբաթով կայացած լրագրողական փորձի փոխանակման դասընթացներին։

Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներից ո՞ր փորձը պետք է տեղայնացնել, կիրառել Հայաստանում, որը կօգնի լրատվական դաշտի առողջացմանը։

Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Շվեդիայում և Դանիայում կայացած սեմինարը վերաբերում էր ԶԼՄ-ների ինքնակարգավորմանը։

«Այնպիսի մոդել չկա որևէ երկրում, որը կարելի է մեխանիկորեն բերել և տեղավորել հայաստանյան իրականության մեջ։ Կարծում եմ, որ Հայաստանն առաջին հերթին այդ իրավիճակը հաղթահարելու համար պետք է օգտվի միջազգային փորձից։ Տարբեր երկրներից տարբեր բաներ կարելի է վերցնել, որոնք կարող են գործել Հայաստանում։ Ամբողջությամբ շվեդական փորձը կամ ամբողջությամբ դանիական փորձը Հայաստանում կիրառելն ուղղակի հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Հայաստանը չի հասել ժողովրդավարության այն մակարդակին, որին հասել են այդ երկրները։ Այդ երկրներն ունեն հարուստ, ժողովրդավարական ավանդույթներ և այնտեղ բարոյական նորմերը շատ ավելի գործուն են։ Այնտեղ շատ կարևոր է ամոթի զգացումը և վստահության խաթարումը։ Եթե հանկարծ մամուլի օմբուդսմանի կողմից ԶԼՄ-ն արժանանում է քննադատության, ապա նրանց համար ցավալին ոչ թե այն տուգանքն է, որ կիրառվում է էթիկայի նորմերը խախտելու համար, այլ որ իրենք իրենց ընթերցողների առջև ամոթ են զգում դրա համար։ Իսկ Հայաստանում ամոթի գործոնը գրեթե չի աշխատում, ԶԼՄ-ներից շատերն  անտեսում են լսարանի վստահությունը, քանի որ իրենք կախված չեն բաժանորդագրությունից, ընթերցողի տված գումարից։

Շվեդիայում նույնիսկ օնլայն ԶԼՄ-ներն են բաժանորդագրությամբ ստանում։ Իսկ Հայաստանում քաղաքական գործիչները ֆինանսավորում են ԶԼՄ-ները՝ քարոզչություն տարածելու համար։ Եվ ԶԼՄ-ներն էլ դառնում են քարոզչամիջոցներ»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը։

Հարցին, թե Հայաստանում արդյունավե՞տ կգործի մամուլի օմբուդսմանի ինստիտուտը, եթե այն ներդրվի, Աշոտ Մելիքյանն արձագանքեց․ <Կարծում եմ, որ դա Հայաստանում հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ լրատվական դաշտը պառակտված, բևեռացված է։ Մամուլի օմբուդսմանին ընտրում են հենց այն լրատվամիջոցները, որոնք էթիկայի կանոնագրի շուրջ են համախմբվել, որոնք կարողանում են տարբեր վիճահարույց հարցերի շուրջ գալ համաձայնության>։

Ինչ վերաբերում է դանիական փորձին, ապա Աշոտ Մելիքյանը նկատում է, որ այդ երկրի օրենսդրությամբ նախատեսվում է, որ պետք է գործի ինքնակարգավորման մարմին։ Հայաստանում, ըստ նրա, ինքնակարգավորման նախաձեռնությունը փորձնական վիճակում է՝ սկսած 2007 թվականից։

Մեր զրուցակիցը կարծում է, որ բավականին բարդ է մեր երկրում մամուլի օմբուդսմանի ինստիտուտ ձևավորելու հարցում հասնել կոնսոլիդացիայի, քանի որ ԶԼՄ-ները սպասարկում են քաղաքական տարբեր շահեր, ոչ թե հանրային շահը։

Նա հիշեցնում է, որ 2007 թվականին էթիկայի կանոնագրի ներքո ստորագրել են 40-ից ավելի լրատվամիջոցներ, թեև շատ հայտնի ԶԼՄ-ներ այն ժամանակ հրաժարվել են ստորագրել։

Նկատեցինք, որ ԶԼՄ-ների ղեկավարները հաճախ դժվարությունների են բախվում ֆինանսներ հայթայթելիս, ունեն բազմաթիվ խնդիրներ, մինչդեռ տարբեր դրամաշնորհներ ստացող լրագրողական կազմակերպությունները ոչ բոլոր ԶԼՄ-ներին են հատկացնում դրամաշնորհներ, միշտ նույն մարդիկ են օգտվում դրանցից։

«Դրամաշնորհային ծրագրերը ոչ թե սուբսիդիաներ են, այլ մրցութային գումարներ են։ Շատ հաճախ ԶԼՄ-ները չեն էլ դիմում այդ մրցույթներին մասնակցելու համար։ Դրամաշնորհ ստանալու համար պետք է ծրագիր գրել, թե ինչ են պատրաստվում անել, այդ ծրագիրը պետք է համապատասխանի չափորոշիչներին, ոչ թե մտածեն, թե գրանտակերներն են վերցնում այդ գումարները։ Իրականում պահանջները խիստ են, պետք է գրել, ներկայացնել, և եթե դու համոզիչ ծրագիր ես ներկայացնում, ապա դրա համար տրամադրվում է դրամաշնորհ»,- ասաց մեր զրուցակիցը։

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ այժմ խոսակցություններ են շրջանառվում հիմնադրամ ստեղծելու մասին, որը կարող է պետական աջակցություն տրամադրել մամուլին։

«Ես կարծում եմ, որ այդ հիմնադրամը լինելու է մրցութային հիմունքներով։ Եվ եթե կառավարությունը բյուջեից կամ այլ աղբյուրներից գումար գտնի և հատկացնի մամուլին՝ աջակցելու նպատակով, այդ հիմնադրամը պետք է մրցույթներ հայտարարի, դրանց մասնակցելու համար պետք է լինի կարգ, լինեն համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա էլ մամուլին կտրամադրվի սուբսիդիա՝ զարգանալու համար»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ԶԼՄ-ները չեն ստեղծվել որպես բիզնես, չի եղել բիզնես միջավայր և մրցակցություն, մյուս կողմից էլ՝ հասարակությունը դեռ պատրաստ չէ որակյալ լրագրության համար։

Իսկ զարգացած երկրների փորձն էլ, ըստ Աշոտ Մելիքյանի, ցույց է տալիս, որ անվճար տեղեկատվությունն այնքան որակյալ չէ, որքան վճարովի տեղեկատվությունը։

«Մենք եղանք Շվեդիայի մարզերից մեկում, որտեղ 180 հազար բնակչության շրջանում կար թերթ՝ 36 հազար տպաքանակով։ Այսինքն՝ այստեղ պետք է խոսել պրոֆեսիոնալ գործունեության մասին։ Եթե Դուք տեսնեիք, թե այնտեղ ինչպես են կազմակերպում պրոֆեսիոնալ աշխատանքը և ինչ որակի նյութեր են հրապարակում, ապա կհամոզվեք, թե որքան հեռու են քաղաքական պատվերներից։ Եվ նրանք հաճախ կիրառում էին ամոթ, վստահություն  բառերը, որոնք, ցավոք, մեր շատ ԶԼՄ-ների ղեկավարների քմծիծաղն են առաջացնում»,- նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում