«Պետությունն այլևս տեղեր է հատկացնելու ոչ թե կրթական հաստատություններին, այլ մասնագիտությունների ոլորտներին: Համապատասխան շեմը հաղթահարած դիմորդը պետական ֆինանսավորումը իր հետ կտանի համապատասխան բուհ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդունելության հետ կապված փոփոխությունները պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ նախորդ գործող համակարգով ավելի շատ խնդիրներ էին ծագում. «Պետությունը միանգամից անհավասար մրցակցային պայմաններ էր ձևավորում բուհերի միջև. տարբեր բուհեր տարբեր եղանակներով ձևավորել էին որոշակի անվճար տեղեր պետության հետ հարաբերություններում, և ստացվում էր պատկեր, որ կային բուհեր, որտեղ 24-30 միջակայքում բալերով ընդունվող ուսանողը սովորում էր անվճար, և կային բուհեր, որտեղ անգամ 58 բալով ընդունվող ուսանողը չէր կարողանում սովորել անվճար»:
Նրա խոսքով՝ այդ պարագայում բուհերի միջև որակյալ կրթության համար որևէ մրցակցություն տեղի չէր ունենում, որովհետև ամեն ինչ ի վերուստ կանխորոշված էր. «Իսկ այս պարագայում կմրցակցեն բուհերը, ինչից կշահի կրթության որակը. բուհն ընտրելու է ուսանողը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: