Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մարդիկ, որոնք կարող էին իրականացնել բարեփոխումներ, հեռացվեցին պաշտոններից

Պետական կառավարման համակարգում հեղափոխությանը, նրա դավանած արժեքներին դիմադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում հերթական անգամ հանրային լուրջ քննարկման թեմա է դարձել։ «Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ընդդիմախոսներն այն վարկածն են առաջ քաշում, որ վարչապետն ուզում է ազատվել հին, փորձառու կադրերից՝ նրանց փոխարինելով հեղափոխության օրերին իր հետ քայլածներով, որոնց մի մասը ներգրավվել են Ազգային ժողովում և կառավարությունում, թեև դրա համար չունեն բավարար փորձ ու գիտելիքներ։ Այլոք պնդում են, որ պետք է փոխել կարծրացած պետական համակարգը, այնտեղ բերել ստեղծարար գաղափարներ կրող երիտասարդների, որոնք թարմ շունչ կհաղորդեն այդ համակարգին։

Մշակութաբան Արա Նեդոլյանը տարակուսած է, թե ինչու այդ մասին հայտարարվում է այսօր, ոչ թե հեղափոխության օրերին։ Նա տարօրինակ է համարում, որ չեն փոխվել տարբեր վարչությունների գործառույթները, չեն ներգրավվել մարդիկ, որոնք ընդունակ էին իրականացնելու բարեփոխումներ, իսկ այն մարդիկ, որոնք կարող էին իրականացնել դրանք, հեռացրեց պաշտոններից (նկատի ունի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին, կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին, բնապահպանության տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին)։

Մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետը չի ձևակերպել և պետական ապարատի առջև չի դրել լուրջ խնդիրներ, թե ինչ փոփոխություններ պետք է իրականացնեն։ Իսկ փոփոխություններն, ըստ նրա, լինում են ապարատի ներսում, նաև՝ ապարատից դուրս։

«Դա հանգեցրել է այն բանի, որ համակարգը զբաղված է ինքնակենսագործունեությամբ, այսինքն՝ չի կատարում իրեն վերապահված գործառույթները»,- եզրակացնում է Արա Նեդոլյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում