Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Բրատիսլավայում տեղի ունեցածը 96-ի Լիսաբոնի վետոյի նման մի բան էր․ Հայաստանը պիտի անցնի պրոակտիվ քաղաքականության

«Հայաստանը այդպես էլ չի անցել պրոակտիվ քաղաքականության։ Մեզ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով, որի մեջ կարտացոլվեն թե՛ Արցախի հիմնահարցի իրական պատկերը և թե՛ դրանցից բխող՝ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար տևական և կայուն խաղաղություն բերելը։ Պետք է ձևակերպվի նպատակը, որը կլինի ոչ թե պրոհայկական, այլ կբխի ամբողջ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության շահերից։ Քանի դեռ մենք չենք գտել այն բանալի բանաձևերը, որոնցով իրապես կլուծենք ոչ միայն հայության կամ Ադրբեջանի ժողովրդի, այլև տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և տևական զարգացման խնդիրները, մենք մնալու ենք շատ նեղ գավառական մտածելակերպի մեջ։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է ասելու, որ երբ մենք տեսանք՝ ինչ է կատարվել Բրատիսլավայում, շատերի մոտ անցավ այն միտքը, որ սա 1996 թվականի Լիսաբոնի վետոյի նման բան էր, երբ դանակը ոսկորին հասած՝ սկսում ես ասել այն բաները, որոնց շուրջ չես աշխատել»։

Ի վերջո ի՞նչ կատարվեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ նախորդ շաբաթ, ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։

Նման հարցադրման պատճառն այն է, որ դեկտեմբերի 4-ի հանդիպմանը նախորդեցին և հաջորդեցին որոշ չնախատեսված զարգացումներ, որոնք գուցե որոշ չափով փոխեցին հանրային պատկերացումները բանակցությունների ընթացքի մասին՝ ստվերելով նաև պաշտոնական աղքատիկ տեղեկատվությունը արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։ Խնդիրն այն է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ժամեր առաջ ադրբեջանական կողմը Վիեննայում Ադրբեջանի դեսպանության միջոցով ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ՝ շարադրելով մի քանի կետերից բաղկացած նախապայմաններ։ Բաքուն հերթական անգամ, որպես նախապայման, պահանջում է «հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից և օկուպացված տարածքներից», ադրբեջանցի փախստականների վերադարձը, որից հետո Բաքուն պատրաստ կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց, ինչպես փաստաթղթում է նշվում, «Ադրբեջանի կազմում՝ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան»։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ արտգործնախարար Զ․ Մնացականյանը, ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին հանդես գալով ելույթով, ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ, որը բաղկացած է 7 կետից։ Նախարարն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը խաղաղ կարգավորման սկզբունքն ու հիմքն է։

Իրենց հերթին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքերը՝ ողջունելով վերջին մեկ տարվա ընթացքում լարվածությունը հակամարտող կողմերի միջև թուլացնելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերը, բարձր գնահատելով հումանիտար միջոցառումներ իրականացնելու ջանքերը և կողմերին կոչ անելով առանց հապաղելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացվեն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները հումանիտար և անվտանգային միջոցառումների գծով:

http://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1436431765-8169.jpeg

Ինչպե՞ս կընթանա դիվանագիտական-քաղաքական պրոցեսը ղարաբաղյան հարցի շուրջ այս վերջին զարգացումներից հետո։ Փոխադարձաբար բացառող դիրքորոշումների վերահաստատումը Բաքվի և Երևանի կողմից փակուղի չի՞ մտցնի գործընթացը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման (2007-2012 թթ․) պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, Արցախյան հիմնախնդրի փորձագետ Լարիսա Ալավերդյանը:

– Տիկին Ալավերդյան, ի՞նչ արդյունք եք տեսնում Բրատիսլավայի հանդիպումից։ Այս կոշտ մոտեցումների վերահաստատումը չի՞ տանի բանակցային գործընթացը դեպի փակուղի։

– Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ և առաջ հստակեցնեմ, որ սա հերթական հանդիպումն էր, և հերթական ասելով՝ դրա մեջ դնում եմ բոլոր այն իմաստները, որոնք մենք դիտարկում ենք տարիներ շարունակ։ Այն է՝ Ադրբեջանը անփոփոխ և անիրականանալի առաջարկություններով կամ հայտարարություններով է հանդես գալիս, ընդ որում՝ նրա դիրքորոշումը գնալով կոշտանում է։ Երկրորդը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հանդեպ ես շատ մեծ հարգանք եմ տածում, ունեն իրենց խնդիրը՝ բոլոր դեպքերում կարողանան հետ պահել կողմերին զինված բախումից։ Եվ պետք է ասեմ, որ եթե չհաշվենք 2014 թվականից հետո եղած սրացումներն ու 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, ընդհանուր առմամբ դա իրենց հաջողվում է անել։ «Հերթականի» մեջ ես նաև այս իմաստն եմ դնում։

Երրորդը, «հերթականի» մեջ դնում եմ այն իմաստը, որ Հայաստանը այդպես էլ չի անցել պրոակտիվ քաղաքականության։ Նույնիսկ եթե լավագույն գնահատականը տանք հայկական կողմին հերթական հանդիպումից հետո, ապա, միևնույն է, ազնիվ պիտի լինենք և համաձայնենք, որ դա միշտ եղել է ի պատասխան։ Այսինքն՝ պրոակտիվ քաղաքականություն Հայաստանը դեռ այդպես էլ չի որդեգրել։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սա տանում է փակուղի, ապա ո՛չ, իհարկե։ «Հերթական» խոսքի մեջ կա նաև այն իմաստը, որ դա շարունակական բնույթ պետք է կրի և կրելու է։ Այս կիսատպռատությունից մեզ մոտ այն զգացումն է առաջանում, որ ահա նորից և ահա ոչ մի բան։ Ես տարիներ շարունակ գրեթե պահանջել եմ բոլոր իշխանություններից վերջապես մշակել պրոակտիվ քաղաքականություն։ Միջազգային հարաբերությունների մեջ դրան դրական իմաստով մինչև անգամ ասում են՝ ագրեսիվ քաղաքականություն։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ ես դեռ բանաձևերի մասին չեմ խոսում։ Ես ասում եմ, որ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով, որի մեջ կարտացոլվեն թե՛ Արցախի հիմնահարցի իրական պատկերը և թե՛ դրանցից բխող՝ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար տևական և կայուն խաղաղություն բերելը։

Սա է խնդիրը։ Մենք չենք խոսում որևէ ծրագրի, քաղաքականության մասին, մենք կա՛մ հիանում ենք առանձին հայտարարություններով՝ «վայ, տեսեք՝ ոնց պատասխանեց․․․», կա՛մ, ընդհակառակը, ասում ենք՝ «ինչքան վատ պատասխանեց․․․»։ Սա չէ խնդիրը։ Կրկնում եմ՝ ոչ թե պարզապես պրոհայկական գործընթացը, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար դրական արդյունքներով գործընթացը, իրական որակը, փոփոխությունը սպասում է իր կատարողին։ Եվ ինչքան էլ զարմանալի լինի՝ այո՛, այդ խնդիրը հայերի՝ Հայաստանի, Արցախի և համայն հայության առջև է դրված։ Մինչև մենք սպասենք, որ այս կամ այն հանդիպումը շոշափելի արդյունք է բերելու, մենք մնալու ենք մոլորության մեջ։ Պետք է աշխատել, պետք է ի վերջո փոխել ամբողջովին աղավաղված պատկերացումը միջազգային հանրության լայն շերտերում։ Մինչև մենք դա չանենք, մինչև չզգանք համը ամենօրյա աշխատանքի բոլոր ուղղություններով, մենք չենք ունենալու որևէ մի բան, որը մի հանդիպումը իմաստավորված լինելու առումով կտարբերի մյուսից։

Եվ հենց այս համատեքստում է, որ ես ճիշտ եմ գտնում ասել՝ երբ այդքան խոսում ենք սփյուռքահայության աջակցության, դերի մասին, ներեցեք, իսկ այս խնդիրն արդյոք չի՞ հետաքրքրում սփյուռքահայությանը, արդյոք Հայաստանը չի՞ կարողանում հետաքրքրել Սփյուռքին այս առումով, ներգրավել սփյուռքահայության ռեսուրսները այս գործընթացին։ Այսպիսով պետք է ձևակերպվի նպատակը, որը կլինի ոչ թե պրոհայկական, այլ կբխի ամբողջ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության շահերից։

Վարչապետն ասում է, թե ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի ու Արցախի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ներեցեք, տարիներ շարունակ փորձագետների մի խումբ անընդմեջ ասում է՝ պետք է գտնվի այնպիսի որոշում, որը կբերի կայուն և տևական խաղաղության և զարգացման ոչ միայն այս երեք կողմերի, այլև տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար։ Եվ այստեղ է, որ մենք ունենք կատարողներ ինչպես Արցախում ու Հայաստանում, այնպես էլ սփյուռքահայության շրջանում։ Ի՞նչ է, բոլորը պիտի բիզնեսո՞վ զբաղվեն, տնտեսագիտական առարկաներո՞վ։ Ո՛չ, իհարկե։ Մենք ունենք շատ հարուստ շտեմարան, և ափսոս, որ այդ շտեմարանի օգտագործումը,- ներեցեք այս կիրառական խոսքիս համար,- այդքան հետ է մնում իրական նպատակներից։ Ուստի ես համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք գտել այն բանալի բանաձևերը, որոնցով իրապես կլուծենք ոչ միայն հայության կամ Ադրբեջանի ժողովրդի, այլև տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և տևական զարգացման խնդիրները, մենք մնալու ենք շատ նեղ գավառական մտածելակերպի մեջ։

– Ձեր խոսքերից կարելի է հետևություն անել, որ Ձեր կարծիքով՝ մենք ռազմավարություն չունենք այս հիմնախնդրի վերաբերյալ:

– Ռազմավարության մասին․ կարող է՝ ռազմավարություն կա, որի մասին մենք չգիտենք, բայց ես դատում եմ արդյունքներով։ Դուք էլ եք հասկանում, որ արդյունքները, մեղմ ասած, բավարար չեն։ Եվ հիմա ճիշտ ժամանակն է ասելու, որ երբ մենք տեսանք՝ ինչ է կատարվել Բրատիսլավայում, շատերի մոտ անցավ այն միտքը, որ սա 1996 թվականի Լիսաբոնի վետոյի նման բան էր, երբ դանակը ոսկորին հասած՝ սկսում ես ասել այն բաները, որոնց շուրջ չես աշխատել։ Դա զուտ հերթական հայտարարությունն էր, որով մենք հակադարձում ենք ադրբեջանական կողմին։ Դրա համար եմ ասում՝ եկեք հստակեցնեք՝ եթե կա այդ ռազմավարությունը, ապա այն անհաջող է, քանի որ արդյունքները հեռու են բավարար լինելուց, էլ չեմ ասում՝ ցանկալի լինելուց։

– Հարցը հենց դա է՝ կարող ենք ռազմավարություն ունենալ, բայց այն չհրապարակել։ Ինչո՞ւ է սա կարևոր որովհետև գոնե մեզ համար պիտի ճշտենք՝ ինչպե՞ս ենք ուզում լուծել Արցախի հարցը։ Պետք է հստակ տարանջատվեն դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը, որպեսզի թյուր պատկերացումներ, թյուրընկալումներ չլինեն մեզանում։ Ըստ իս՝ այս անորոշությունը բերում է պառակտումների, թյուրընկալումների՝ ընդհուպ մինչև այն միտքը, որ Հայաստանը մի սովորական «հարևան երկիր է» Արցախի համար։

– Շնորհակալություն հարցի համար, եթե դա որպես հարց է հնչեցվում։ Նախ և առաջ ասեմ, որ արդեն տևական ժամանակ է՝ կտրուկ մի արտահայտություն եմ շրջանառության մեջ դրել այն մասին, որ չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան։ Դա բոլորովին չի նշանակում, որ չկա բանակցությունների կամ այլ հանդիպումների թեմա։ Այդպես չէ։ Երբ դուք դա ասում եք, դուք էլ եք այդ միտքը գրեթե արտահայտում, որ մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է այս պատասխանը առնվազն համայն հայության և իր առանձին, այսպես ասած, աշխարհագրական հատվածների համար։ Եթե մենք էլ ենք օգտագործում նույն տերմինները, որոնք շրջանառության մեջ է դրել Ադրբեջանը՝ հարց, լուծում և այլն, մենք մնալու ենք անորոշության այն աստիճանի մեջ, որը, այո՛, համաձայն եմ ձեզ հետ՝ բերում է պառակտման։ Ինչո՞ւ․ որովհետև անորոշությունը ծնում է հավանական և ամենաանհավանական վարկածները, թե այն իշխանությունը ի՞նչ էր ուզում, այս իշխանությունը ի՞նչ է ուզում։ Պատահական չէ, որ սկսած 1990 թվականից՝ մենք հարցեր ենք ունեցել այդ դաշտում։

Հստակեցնենք, որ հայկական քաղաքագիտական միտքը չի կարողացել շրջանառության մեջ դնել հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականը և չի բերել այն բանաձևերն ու բառապաշարը, որով կներկայացվի, թե ինչ է իրականում տեղի ունենում տարածաշրջանում։ Ամեն անգամ նեղացնելով խնդիրը՝ մենք ինքներս մեզ բերում ենք, այսպես ասած, մտավոր ինքնաշրջապատման մեջ։

Ես ժամանակին պատկերավոր ասել եմ, որ, կարծես թե, մենք մտել ենք մի մեծ տոպրակի մեջ կամ մի սենյակ, փակվել ենք ներսից և ասում ենք՝ տեսեք, մենք շրջափակման մեջ ենք։ Խոսքը ինտելեկտուալ, մտավոր մակարդակով մեր մոտեցումների մասին է։ Հավատացեք, որ լուծումը կա։ Պարզապես քաղաքական էլիտան պետք է վերջապես իր մեջ գտնի այդ ուժը, որ միավորի ինտելեկտուալ բոլոր հնարավորությունները, հիշի, որ բոլոր պարագաներում խոսքը տարածաշրջանի անվտանգության և տևական խաղաղության մասին է։ Մենք պիտի կարողանանք սա անել, ոչ թե ասենք՝ խաղաղություն ենք ուզում, կամ ասենք՝ սկսելու ենք բանակցել Ադրբեջանի ժողովրդի հետ։ Այս հեշտացված (չեմ ուզում վատ խոսք օգտագործել) պատկերացումների մեջ լուծումը չի գտնվելու։ Պարզությունը պրիմիտիվություն չէ։ Պարզությունը պահանջում է բարձր ինտելեկտուալ աշխատանք։ Այստեղ է, որ մենք թերանում ենք։

Այսպիսով, նախ, խորքային և զանգվածային աշխատանք պետք է իրականացվի, որի ընթացքում դաշնակիցներ ձեռք կբերենք՝ լինի Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, թե այլ կառույցներում։ Երկրորդը, այդ գործը անելու ժամանակ կամ սկզբում պետք է դրվեն այն սյուները, որոնք մեր տարածաշրջանի տևական խաղաղության և զարգացման գործոնները կդառնան։ Երրորդը, պետք է աշխատել հիմնախնդրի կարգավորման ու մասնավորապես Մադրիդյան սկզբունքների այն տարրերի, այն կետերի վրա, որոնք անգամ Ադրբեջանը չի կարող կատարել։

Այնտեղ այնպիսի ձևակերպումներ կան, որոնք լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեն։ Ցանկացած ունիտար երկրի Սահմանադրության մեջ կա կետ՝ եթե հանրաքվե, ապա ամբողջ երկրով մեկ։ Մենք պե՞տք է փորձենք դա փոխել։ Երկրորդը, Ադրբեջանի վարչական քարտեզի վրա 1991 թ․ հոկտեմբերի 18-ից ի վեր գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Ադրբեջանն ունի շրջաններ, որոնց մեջ մտնում են ժամանակին ինքնավար մարզի կարգավիճակ ունեցած շրջանները։ Հիմա պե՞տք է պարզություն մտցնենք այս հարցում, որ հասկանանք՝ ինչի մասին ենք խոսում։ Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղ անվանումով որևէ վարչական տարածք։ Երրորդը, երբ ասում են՝ փախստականները պիտի վերադառնան, ի՞նչ լոկալացում է գնում, կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը։ Պիտի վերադառնան միայն նրանք, ովքեր ժամանակին եղել են ԼՂԻՄ-ի բնակիչնե՞րը, պիտի վերադառնան այն շրջանների բնակիչները, որոնք մենք անվանում ենք ազատագրված, իսկ ես դրանք կոչում եմ վերամիավորված հողե՞ր, թե՞ ամբողջ Ադրբեջանի և Հայաստանի փախստականները պիտի վերադառնան։ Ադրբեջանը այդ տարիներին 500-700 հազար հայ բնակչություն է լքել։ Մենք նրա՞նց էլ նկատի ունենք։ Ադրբեջանը այդ ժամանակ խոսելու է ադրբեջանցիների՞ վերադառնալու մասին։ Մենք տարիներ շարունակ խնդրել, աղաչել ենք, վերջապես պահանջել ենք, որ «փախստական» կամ «ներքին տեղահանված» հասկացության մեջ մտցրեք ադրբեջանահայության հարցը։ Ամենամոռացված կողմն այս կոնֆլիկտի մեջ ադրբեջանահայությունն է։ Նրանք, ինչ է, ծառերի վրա թռչուննե՞ր էին։ Քշել էին նրանց, ու ոչի՞նչ։

Այս բոլոր հարցերը պիտի հաշվի առնվեն։ Այս ամենը մի կողմ դնելով և սեփական ճարտախոսության վրա հույս դնել, ընդ որում՝ ճիշտ հաստատություններում և հարթություններում ամենօրյա լայնածավալ աշխատանք չվարելով՝ մենք ի՞նչ արդյունք պիտի ակնկալենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում