Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Երբ փոփոխություններ չեղան, պետական մեքենան հաղթեց դրայվով վարչապետին

ՀՀ նախագահի խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պետական համակարգում կա դիմադրություն հեղափոխության նկատմամբ, «Առաջին լրտավական»-ի հետ զրույցում նշեց, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո ունենք լեգիտիմ ԱԺ, որը ձեւավորել է կառավարություն, հաստատել է կառավարության ծրագիրը։

«Այն խնդիրը, որը կա պետական համակարգում, պարզ ընկալելի է։ Բոլոր մարդիկ իրենց բնույթով կոնսերվատիվ են երեւույթների եւ մոտեցումների նկատմամբ։ Երբ գալիս է փոփոխությունների ժամանակը, մարդիկ պետք է սովորեն դրանց։ Պետական համակարգում մարդիկ ինչ-որ մեխանիզմներով ընդունվել են աշխատանքի, պետական ծառայողներ են, դասավորել են իրենց կյանքը, պլանավորել, որ մի քանի տարի կաշխատեն, հետո կդառնան բաժնի պետ, գլխավոր մասնագետ եւ այլն։ Մարդը գծել է իր կյանքի ծրագիրը, մտածել, որ ինքը պաշտպանված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով վայրիվերումների շրջանում։ Հիմա եկել է փոփոխությունների ժամանակը, երբ մարդիկ իրենց մշակած հին հայեցակարգերը պետք է թողնեն եւ աշխատեն նոր ձեւով։ Համակարգը դիմադրում է այդ երեւույթին, չի կարողանում հարմարվել նոր իրողություններին։ Եթե մարդը տեսնում է, որ իր ժամանակը եկել է, որ ինքը պետք է նշանակվի բաժնի պետ, սակայն այլ մարդու են նշանակում իր փոխարեն, այդ մարդու ծրագիրը խախտվում է։ Շատ բնական գործընթաց է, որը մեկուկես տարի հետո է նշմարվում։ Եվ պետական ծառայողների սպասումները հիմա կյանքի չի կոչվում, դժվարանում է։ Մարդիկ չեն գտնում բիզնեսի ոլորտում աշխատելու հնարավորություն, իսկ պետական համակարգում էլ նշանակվում են մարդիկ, որոնց հետ անձնական դաշտում դժվար է շփվելը։ Առաջանում են խնդիրներ։ Եվ այս երեւույթները այս ժամանակահատվածին բնորոշ են»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նա խորհուրդ է տալիս նորից լսել ԱԺ պատգամավոր եղած ժամանակ իր ելույթը, որը հնչեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հաստատման ժամանակ։

«Այդ ելույթն ամբողջությամբ նվիրված է համակարգային փոփոխություններին։ Ես ասել էի՝ ունեք երկու շաբաթ ժամանակ, եթե չգնաք տրամագծորեն փոփոխությունների, ապա պետական համակարգը հաղթելու է Ձեզ։ Եվ վերջում, երբ չեղան փոփոխություններ կառավարման համակարգում, գրեցի՝ պետական մեքենան հաղթեց դրայվով վարչապետին։ Այդ բառերն այն ժամանակ ասել էի։ Հիմա այդ նույն պրոցեսները կան, ինչը ինձ չի զարմացնում»,- նշեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությանը, որի անդրանիկ հավաքը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին, եւ որին մասնակցում էին քաղաքական գործիչներ, փորձագետներ։ Այդ հավաքում հնչեցին մտահոգություններ, Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները շարադրեցին հավաքին մասնակից անհատները։

«Թող Արման Բաբաջանյանը հանդես գա նախաձեռնությամբ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանում առնվազն 7-8 տարբեր քննարկումներ են ընթանում տարբեր ոլորտներում, ինչը ցույց է տալիս, որ մեզ մոտ ձեւավորվում է ազատ հասարակություն։ Եվ «Ադեկվատներն» են խոսում, մեկ այլ տեղ Արման Բաբաջանյանն է նախաձեռնությամբ հանդես գալիս, մի ուրիշ տեղ բիզնես նախաձեռնությունների մասին են խոսում։ Եթե հետեւում ենք սոցիալական ցանցերին, ապա տարբեր թեմաների շուրջ քննարկումներ են ընթանում։ Կարեւորն այն է, որ իրենց խոսքը հասանելի լինի քաղաքացիներին, սա բնական պրոցես է։ Ընտրություններից հետո մեկ տարի անց միշտ էլ տեղի է ունենում կոնսոլիդացիա՝ կապված ապագայի հետ։ Այս վերջին ամիսներին մենք տեսել ենք տարբեր նախաձեռնություններ․ թող մարդիկ  քաղաքական հայտ ներկայացնեն ապագայում, հասարակությունն էլ կորոշի՝ ում է ընտրում»,- ասաց Թեւան Պողոսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում