Ռոման Պոլանսկին հայտարարել է, որ Հարվի Վայնշտեյնի խոսնակներից մեկը «առաջինն էր, ով խոսել այն մասին, որ ես երեխաների եմ բռնաբարել»՝ տեղեկացնում է Paris Match-ը։
Լեհ ռեժիսորի խոսքով՝ հենց Վայնշտեյնն է նպաստել այն փաստին, որ Պոլանսկու դեմ բռնաբարության մեղադրանքները կրկին հայտնվել են մամուլում, որպեսզի նվազեցնեն նրա «Դաշնակահարը» ֆիլմի՝ Ակադեմիայի մրցանակ ստանալու հնարավորությունները:
«Ես գիտեմ, որ 2003 թվականին Վայնշտեյնը խուճապի մատնվեց, երբ իմացավ, որ «Դաշնակահարը» երկու մրցանակ է ստացել Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) կողմից՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Վայնշտեյնի երկու ֆիլմերը առաջադրվել էին առաջադրվել է «Օսկարի», և նա արշավ սկսեց, որպեսզի BAFTA-ի պատմությունը չկրկնվի Հոլիվուդում», – ասել է ռեժիսորը: