Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղյան հիմնախնդիրը հող հանձնողների և չհանձնողների մրցավազք չէ

Կան արժեքներ, որոնք ստեղծվել են պետության հետ միաժամանակ և զուգահեռ։ Այսինքն դրանք պետության հիմքերում են և ենթակա չեն փոփոխության։

Արցախի անվտանգության ապահովումն ու խաղաղ գոյության երաշխավորումը այդ հիմնական արժեքներից մեկն է։ Սա անփոփոխ, երկաթյա ճշմարտություն է և որևէ կերպ չի կարող վերանայվել, նույնիսկ եթե կառավարման ղեկին հայտնվեն ամենաապաշնորհ գործիչները։

Վերոհիշյալ սկզբունքը ձևափոխելու համար նախ անհրաժեշտ է ծայրից ծայր փոխել Հայաստանի Հանրապետության բովանդակությունը կամ էլ ժամանակը ետ տալ և լռիվ այլ հունով կազմակերպել պետականաստեղծման գործընթացը։ Այլ խոսքով՝ Արցախի անվտանգության հարցը հասարակական դաշինքի կամ պայմանագրի առանցքում է։

Կարևոր այս սկզբունքը հասկանալու պարագայում Արցախի վերաբերյալ ֆատալիստական և վախճանաբական կանխատեսումները պարզապես հօդս են ցնդում։ Ավելին՝ համանման դիրքերից հանդես եկողները արդեն իսկ կորցրել են իրականության զգացողությունը՝ փոխակերպվելով աղանդավորական ինչ-որ խմբակի, որի միակ զբաղմունքը Արցախի վերաբերյալ նորանոր աղետներ կանխատեսելն է։

Բերենք դավադրությունների և միֆերի մի քանի օրինակներ՝ «Նիկոլը պատրաստվում է հողերը հանձնել», «Արտաքին քաղաքականությունը ձախողվել է» և «Ադրբեջանին այլ ելք չի մնացել, քան պատերազմ սանձազերծելը»։ Իհարկե ցանկը բավականին երկար է, բայց միայն այս երեքն էլ բավական են քննարկման որակի մասին պատկերացում կազմելու համար։ Նույնիսկ կոռեկտ էլ չէ այս ամենը քննարկում անվանելը, քանի որ դավադրապաշտները հանդես են գալիս բացարձակ ճշմարտության դիրքերից։ Այսինքն նրանք կրոնական դոգմա են սահմանում, որը ենթակա չէ բանավեճի ու կասկածի։ Փաստորեն Ղարաբաղյան հարցի շուրջ քննադատությունները կրոնի կարգավիճակ ունեն՝ զուրկ ռացիոնալ որևէ հիմնավորումից։

Լեզվամտածողությունը հանրային փոխհարաբերությունների և քաղաքական գոյության հիմնասյուններից մեկն է։ Ինչ-որ իմաստով փոխհարաբերությունների և գոյության կարգավիճակները պայմանավորված են լեզվամտածողության ներգործությամբ։ Եթե դրա ներգործությունը որակական բարձր տիրույթում է, ապա օրգանական են նաև հանրային փոխհարաբերություններն ու քաղաքական գոյությունը։ Ասվածից հետևում է, որ մեր անորակ գոյության ամենամեծ պատճառներից մեկը մեր անորակ քաղաքական լեզվամտողությունն է, որտեղ կենտրոնական դեր են զբաղեցում «հող հանձնողներ» ու «հող չհանձնողներ» քայքայիչ եզրույթները։ Քայքայիչ՝ հանրային մտածողության տեսանկյունից, քանի որ դրանց ազդեցությամբ անհատը հեռանում է մտածողության ռացիոնալ տարածությունից՝ ինքնամեկուսանալով միֆական ինչ-որ աշխարհում, որը մշտապես դատապարտված է անխուսափելի կործանման և պարտադրված փրկության։

Ամեն օր և ամեն առիթով, տարատեսակ հարթակներով և զանազան խողովակներով հանրությանն անհրաժեշտ է բացատրել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը հող հանձնողների և չհանձնողների պարզունակ դիմակայություն չէ։ Այն ավելին է, քան այդ քայքայիչ և վնասարար մրցավազքը։ Մարդիկ պետք է հասկանան, որ չկան հանձնողներ և չհանձնողներ, քանի որ բոլորն էլ ինչ-որ իմաստով և՛ հանձնող են և՛ չհանձնող։ Չկան դավադրություններ և դավադիր աղետներ, չկան պայմանավորված պատերազմներ ու համաձայնեցված դավաճանություններ։ Կա ընդամենը մեկ ազգային հիմնախնդիր և այդ հիմնախնդրի շուրջ ծավալվող տրամաբանական գործընթաց, որը ի հայտ է եկել պետության հետ և առաջ է շարժվում պետությանը փոխկապակցված ու միայհուսված։

Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին, այսինքն Հայաստանի բոլոր ղեկավարներին «հող հանձնողի» պիտակ կպցնողները, խնդիրներ են ունեցել ինտելեկտի, բանականության ու բարոյականության հետ, զուրկ են եղել քաղաքական մտածողությունից, չեն հասկացել իրենց շրջապատող աշխարհի էությունը, այդ մարդիկ պարզապես չեն հարգել Հայաստանի Հանրապետությանն ու հայաստանցիներին։ Որևէ պատասխանատվություն չեն ունեցել մարդկանց առջև։ Անկախ այն հանգամանքից մենք սիրում ենք վերոհիշյալ գործիչներին, թե՛ ոչ, միևնույն է ազգային հիմնախնդիրը չի կարելի առօրեական մանրադրամ դարձնել։ Ես միշտ այս համոզմունքն եմ ունեցել, քանի որ մոլորակի վրա իր գոյության իրավունքը պաշտպանող փոքրիկ պետությունը չի կարող ապրել հող հանձնողների ու չհանձնողների զավեշտալի, ինչու չէ նաև հիմար մրցակցության համատեքստում։ Այսինքն՝ նույնիսկ ամենաոխերիմ քաղաքական հակառակորդին հաղթելու նպատակով չի կարելի շահարկել Ղարաբաղի հարցը։ Դա Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի և Փաշինյանի հարցը չէ, դա ամբողջ հայ ժողովրդի հարցն է, չի կարելի այն մանր շահարկումների առարկա դարձնել։ Ցավոք սրտի, երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները չեն կարողանում  հասկանալ այս պարզ ճշմարտությունը, որն այնքան ակնհայտ է ու ընկալելի։ Իսկ չհասկացվածության այս միջավայրը հանգեցրել է նրան, որ վերջին 25 տարիներին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանական դիսկուրս երբևէ չի կառուցվել, ավելին՝ դրա անհրաժեշտությունը մղվել է ետին պլան։ Փաստորեն ռացիոնալ դիսկուրսի փոխարեն տիրապետող դիրքեր է զբաղեցրել ազգայնական դեմագոգիան ու մանիպուլյացիոն աղմուկ-աղաղակը։ Այլ խոսքով՝ գործ ունենք համատարած ինֆանտիլության հետ և ամենակարևոր հարցի նկատմամբ, որն է՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում